ՄԱՅԻՍԻ 22, 2015
ՄԵՔՍԻԿԱ
Եհովայի վկաները մասնակցում են գրքի խոշորագույն ցուցահանդես-տոնավաճառի
ՄԵԽԻԿՈ։ Եհովայի վկաները հրավիրվել էին մասնակցելու Գվադալախարայի գրքի միջազգային ցուցահանդեսին, որը իսպանախոս երկրների ամենամեծ ցուցահանդեսն էր, իսկ աշխարհում երկրորդը իր մեծությամբ (առաջինը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի ցուցահանդես-տոնավաճառն էր)։ Ցուցահանդեսը տեղի ունեցավ 2014թ. նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 7-ը, որին այցելեց ավելի քան 760000 հոգի։
Միջոցառմանը մասնակցում էին 44 երկրներից մոտ 1900 հրատարակչություններ։ Այս մշակութային իրադարձության ժամանակ Եհովայի վկաները իրենց տաղավարում ներկայացրին Աստվածաշունչը և դրա վրա հիմնված հրատարակություններ, այդ թվում գրքեր ընտանիքների, պատանիների և երեխաների համար։
Մեքսիկայում Եհովայի վկաների ներկայացուցիչ Գամալիել Կամարիյոն ասում է. «Ընդամենը չորս օրում ունեցել ենք ավելի քան 10000 այցելու և անվճար բաժանել ենք ավելի քան 29000 հրատարակություններ։ Սակայն մենք նպատակ ունենք ոչ միայն ամսագրեր և գրքեր բաժանել, այլև մարդկանց ուշադրությունը հրավիրել աստվածաշնչյան անգին խորհուրդների վրա, որոնք ամեն օր օգուտ են բերում միլիոնավոր մարդկանց»։
Մեդիա կոնտակտ(ներ)
Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +17185605000
Մեխիկո։ Գամալիել Կամարիյո, հեռ. +525551333048