ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 2014
ՄԵՔՍԻԿԱ
Մեքսիկայում Եհովայի վկաները գովասանքի են արժանանում սպորտային համալիրը բարեկարգելու համար
ՄԵԽԻԿՈ։ 2014թ. հունիսի 7-ին ավելի քան 250 Եհովայի վկաներ արձագանքեցին «Բալդոմերո-Մելո-Ալմադա» սպորտային համալիրի մաքրության աշխատանքներին, ինչի համար տեղի իշխանությունները իրենց գնահատանքը արտահայտեցին նրանց նկատմամբ։
Մի քանի ամիս պրոֆեսոր Անտոնիո Կոտա Մարկեսը՝ Ուատաբամպոյի սպորտի ինստիտուտի տնօրենը, կամավորներ էր փնտրում, որոնք կօգնեին մաքրել մարզադաշտը 2014թ. հուլիսի 7-ին թեթև աթլետիկայի նոր մրցուղու բացման առիթով։ Եհովայի վկաները ուրախությամբ արձագանքեցին նրա խնդրանքին և օգնեցին մաքրող անձնակազմին. նրանք հեռացրին աղբը, ներկեցին բասկետբոլի ցանցերը և բարեկարգեցին տարածքը։
Տնօրենը որոշել էր դիմել Վկաներին, քանի որ վերջիններս մի քանի անգամ անվճար հոգևոր միջոցառումներ էին անցկացրել սպորտային համալիրի դահլիճներից մեկում իսպաներեն և մայա լեզուներով ու լավ համբավ էին թողել։ Այն բանից հետո, երբ Վկաները կարգի էին բերել սպորտային համալիրը, տնօրենը հարցազրույցի ժամանակ նշել էր. «Ուրախ ենք տեսնել անձնազոհ մարդկանց, ովքեր ժամանակ տրամադրեցին, որ բարեկարգեն մեր սպորտային համալիրը»։ Հետագայում նա նաև ասաց. «Քաղաքապետ Ռամոն Դիաս Նիեբլասի անունից խնդրում ենք ընդունել անկեղծ սրտից ասված մեր շնորհակալական խոսքերը ձեր կատարած աշխատանքի համար։ Մենք ուրախությամբ կրկին կտրամադրենք ձեզ այս շինությունը։ Ուրախ կլինենք համագործակցել ձեզ պես պատասխանատվության զգացում ունեցող և ջանասեր մարդկանց հետ»։
Մեդիա կոնտակտ(ներ)
Միջազգային: Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000
Մեքսիկա: Գամալիել Կամարիյո, հեռ. + 52 555 133 3000