Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 2017
ՄԵՔՍԻԿԱ

Ավերիչ երկրաշար­ժերից հետո Վկաները պատրաստ են իրակա­նացնելու վերակառուց­ման մեծ աշխատանքներ Գվատեմա­լայում և Մեքսիկայում

Ավերիչ երկրաշար­ժերից հետո Վկաները պատրաստ են իրակա­նացնելու վերակառուց­ման մեծ աշխատանքներ Գվատեմա­լայում և Մեքսիկայում

Դեկտեմբերի 1-ին կսկսի իրականացվել օգնություն ցույց տալու լայնածավալ մի նախագիծ, որն ըստ հաշվարկների՝ կարժենա 10 միլիոն ԱՄՆ դոլար։ Այդ աշխատանքների շնորհիվ կվերակառուցվեն գրեթե 500 տներ, 16 Թագավորության սրահներ, և կնորոգվեն բազմաթիվ այլ շինություններ, որոնք վնասվել են Գվատեմալայում ու Մեքսիկայում սեպտեմբերին տեղի ունեցած երկու երկրաշարժերի պատճառով

ՄԵԽԻԿՈ։ 2017թ. դեկտեմբերի 1-ին Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի կոմիտեն վերակառուցման լայնածավալ աշխատանքներ կձեռնարկի Գվատեմալայում և Մեքսիկայում։ Այդ ծրագիրը կիրականացվի այն օգնության շրջանակներում, որը նրանք շարունակ տրամադրում են սեպտեմբերին տեղի ունեցած երկու երկրաշարժերից հետո։ Այդ աղետներից անմիջապես հետո մասնաճյուղը կազմակերպեց տուժած եղբայրներին օգնություն տրամադրելու նախնական աշխատանքները՝ նրանց ապահովելով ջրով, սննդով, դեղորայքով և հագուստով։ Հաջորդ փուլում նրանք կկենտրոնանան համաժողովների սրահները, Թագավորության սրահները և մեր հավատակիցների տները վերականգնելու վրա։

Մեքսիկայի Չիապաս և Օախակա նահանգներում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած 8,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո 655 եղբայրներ ու քույրեր ստիպված եղան լքել իրենց տները։ Այդ երկու նահանգներում նախատեսվում է վերակառուցել 315 տուն և 15 Թագավորության սրահ։ Ինչ վերաբերում է վնասված շինություններին, պլանավորված է նորոգել 1039 տուն, 108 Թագավորության սրահ և 3 համաժողովների սրահ։

Մեխիկոյում և Մեքսիկայի Մորելոս և Պուեբլա նահանգներում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով 463 եղբայրներ ու քույրեր ստիպված են եղել լքել իրենց տները։ Ընդհանուր առմամբ կվերակառուցվի 158 տուն, ու ևս 600 տուն, 39 Թագավորության սրահ և մեկ համաժողովների սրահ կնորոգվեն։

Գվատեմալայում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի պատճառով 36 եղբայրներ ու քույրեր ստիպված են եղել լքել իրենց տները։ Գալիք ամիսներին շինարարության ծառայողները և տեղի կամավորները կվերակառուցեն 9 տուն և 1 Թագավորության սրահ։ Նրանք նաև կնորոգեն 20 տուն և 4 Թագավորության սրահ։

Ըստ մասնաճյուղի կոմիտեի գնահատման՝ օգնություն ցույց տալու աշխատանքների համար, որոնցում ընդգրկված են աղետից տուժածներին օգնելու 39 կոմիտեներ, կծախսվի գրեթե 10 միլիոն ԱՄՆ դոլար, և դրանք կտևեն հինգից վեց ամիս։ Մոտ 30 շինարարության ծառայողներ ծրագրել են տեղափոխվել աղետի գոտիներ, ու ևս 970 մարդ իր ցանկությունն է հայտնել աջակցելու վերակառուցման աշխատանքներին։ Վստահ ենք, որ Եհովան կօրհնի այդ գործը և բոլոր նրանց պատրաստակամության ոգին, ովքեր «մյուսների հետ միասին ծառայում» են աղետի գոտիներում բնակվող մեր եղբայրներին (2 Կորնթացիներ 8։4

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Գվատեմալա: Խուան Կառլոս Ռոդաս, +502-5967-6015

Մեքսիկա: Գամալիել Կամարիյո, +52-555-133-3048