Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 2017
ՄԵՔՍԻԿԱ

«Լիդիա» արևադարձային փոթորիկը հարվածում է Մեքսիկային

«Լիդիա» արևադարձային փոթորիկը հարվածում է Մեքսիկային

Սեպտեմբերի 1-ին՝ ուրբաթ, «Լիդիա» արևադարձային փոթորիկը պատուհասել է Մեքսիկայի Ներքին Կալիֆորնիա թերակղզին։ Չնայած շաբաթ օրը փոթորկի ուժգնությունը նվազել է մինչև արևադարձային դեպրեսիա մակարդակի, դրա ժամանակ տեղացել է մոտ 69 սմ (27 դյույմ) անձրև. 1933թ.-ից ի վեր այսքան շատ տեղումներ չեն գրանցվել։ Փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։

Եհովայի վկաների՝ Մեքսիկայում գտնվող մասնաճյուղը տեղեկացնում է, որ զոհվել է մեկ Վկա, որին տուն գնալիս ջրի հոսանքը քշել-տարել է։ Սակայն երեք հոգու հաջողվել է փրկել։ Բացի այդ, ութ տուն փոթորկի պատճառով մեծ վնասներ են կրել։ Բոլոր տուժածների մասին հոգ են տանում նրանց ընտանիքի անդամները կամ տեղի Վկաները։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը գլխավոր վարչությունից կոորդինացնում է տուժածներին օգնություն ցույց տալու աշխատանքները՝ օգտագործելով համաշխարհային գործի համար նվիրաբերված ֆինանսական միջոցները։

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Մեքսիկա: Գամալիել Կամարիյո, +52-555-133-3048