Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 2014
ՄԵՔՍԻԿԱ

Մեքսիկայի Եհովայի վկաները օգնություն տրամադրեցին «Օդիլ» փոթորկից տուժածներին

Մեքսիկայի Եհովայի վկաները օգնություն տրամադրեցին «Օդիլ» փոթորկից տուժածներին

2014թ. սեպտեմբերին 15-ին՝ երկուշաբթի օրը, Ներքին Կալիֆորնիայի ափերին հարվածեց «Օդիլ» փոթորիկը։ Այդ տարածաշրջանի Եհովայի վկաները փոթորկից տուժած իրենց հավատակիցներին տրամադրեցին մթերք, ջուր և դեղորայք։ 1967թ.-ից ի վեր թերակղզում այսպիսի ուժեղ փոթորիկ չէր եղել։ Վկաներից ոչ ոք աղետի զոհ չի դարձել և մարմնական վնասվածք չի ստացել։ Այնուամենայնիվ, շատ Վկաներ տուժել են. փոթորիկը ավերել է 82 տուն, լուրջ վնասել 85-ը, 125 ընտանիք տարհանվել է։ Տարհանվածներին օթևան են տրամադրել հավատակիցները։ Փոթորկից չորս օր առաջ Վկա կամավորների օգնության կոմիտեն նամակներ էր ուղարկել տեղի ժողովներին, թե ինչպես պետք է պատրաստվել աղետին։ Երեցները նաև հոգ էին տարել, որ խոցելի շենքերում ապրող ժողովի անդամները տեղափոխվեն ուրիշ Վկաների տներ։ Եհովայի վկաների Մեքսիկայի մասնաճյուղը ավելի քան 20 տոննա օգնություն ուղարկեց աղետի գոտի։

Մեդիա կոնտակտ(ներ):

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Մեքսիկա: Գամալիել Կամարիյո, հեռ. +52 555 133 3048