Անցնել բովանդակությանը

Արդարադատության թագավորական պալատը, որտեղ գտնվում են Անգլիայի և Ուելսի ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանները

ՄԱՅԻՍԻ 12, 2020
ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Անգլիան պաշտպանում է Եհովայի վկաների կազմակերպության՝ անհատին ընկերակցությունից զրկելու իրավունքը

Անգլիան պաշտպանում է Եհովայի վկաների կազմակերպության՝ անհատին ընկերակցությունից զրկելու իրավունքը

2020 թ. մարտի 17-ին Անգլիայի և Ուելսի վերաքննիչ դատարանը մերժեց ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկելու դիմումը։ Այդ վճիռը պաշտպանում էր Աստվածաշնչի՝ անհատին ընկերակցությունից զրկելու կարգին հետևելու մեր իրավունքը։

Իր համապարփակ վճռում ընդհանուր իրավասության դատարանը սահմանել էր, որ ժողովը իրավունք ունի հայտարարելու, որ անհատը այլևս Եհովայի վկա չէ, և դա չի վարկաբեկում նրա հեղինակությունը։ Դատավոր Ռիչարդ Սպիրմանը իր վճռում նշում է. «Կրոնական խումբը, որն առաջնորդվում է աստվածաշնչյան սկզբունքներով և փորձում է կիրառել դրանք, իրավունք ունի հարկ եղած դեպքում վտարելու մեղավորին։ Սա խելամիտ է, եթե ոչ անհրաժեշտ, քանի որ եթե անհատը չի կարող կամ չի ուզում հետևել աստվածաշնչյան սկզբունքներին, չի կարող այդ կրոնական խմբին պատկանել և նույնիսկ պետք է հեռացվի այդ խմբից, քանի որ հակառակ դեպքում նա վատ ազդեցություն կունենա մյուսների վրա»։

Հայցվորը դիմել էր վերաքննիչ դատարան, որպեսզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկելու թույլտվություն ստանա։ Դատարանը մերժեց դիմումը՝ այն համարելով «բացարձակապես անհիմն», և նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը «միանգամայն արդարացի է», և որ «անհատին վտարելու իրավունքը խիստ անհրաժեշտ է կրոնական կազմակերպության համար»։

Եհովայի վկաների փաստաբան Շեյն Բրեյդին այս որոշման մասին հետևյալն ասաց. «Սա համահունչ է Անգլիայի դատարանների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Կանադայի, մայրցամաքային Եվրոպայի և Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանների կողմից կայացված շատ այլ վճիռներին։ Այս բոլոր վճիռները փաստում են, որ Եհովայի վկաները իրավունք ունեն որոշելու, թե ով կարող է պատկանել իրենց կրոնական կազմակերպությանը»։

Մենք ուրախ ենք, որ դատարանը ճանաչեց աստվածաշնչյան սկզբունքներին հետևելու և մեր ժողովները հոգևորապես և բարոյապես մաքուր պահելու մեր իրավունքը (1 Կորնթացիներ 5։11; 2 Հովհաննես 9–11