Անցնել բովանդակությանը

Քույր Բաջը կույրերի համար նախատեսված «գրառող» սարքով նշումներ է անում

ՄԱՐՏԻ 24, 2021
ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հաշմանդամ լինելը չի խանգարել մասնակցելու Հիշատակի երեկոյի քարոզարշավին

Հաշմանդամ լինելը չի խանգարել մասնակցելու Հիշատակի երեկոյի քարոզարշավին

Հելեն Բաջը Եհովայի վկա է։ Նա ապրում է Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում և կույր է։ Մյուս Եհովայի վկաների նման նա էլ համավարակի պատճառով չի կարողանում այցելել մարդկանց և պատմել բարի լուրը։ Սակայն դա նրան չի խանգարել, որ լիարժեքորեն մասնակցի Հիսուսի մահվան հիշատակի երեկոյի քարոզարշավին։

Հելենը սկզբում կույրերի համար նախատեսված «գրառող» սարքով իր մտքերն է սևագրում։ «Դա ինձ համար կարծես թուղթ ու գրիչ լինի»,— ասում է նա։ Այնուհետև Հելենն օգտվում է այդ նշումներից և թելադրում է նամակը իր զարմուհուն, որն էլ վերջնական տեսքի է բերում նամակը։

Հիշատակի երեկոյի հրավիրատոմսը՝ Բրայլի գրատիպով

Քանի որ Հելենի մայրն ու տատը Եհովայի վկաներ են եղել, Հիշատակի երեկոն միշտ առանձնահատուկ իրադարձություն է եղել նրա կյանքում։ Հելենն ասում է, որ միշտ սրտի թրթիռով է սպասում քարոզարշավին։ «Սա կլինի 70-րդ անգամը, որ մասնակցում եմ Հիշատակի երեկոյին։ Ամեն տարի շատ եմ ուրախանում, երբ ստանում եմ Հիշատակի երեկոյի հրավիրատոմսը Բրայլի գրատիպով։ Այն կարդում եմ, որ հասկանամ մանրամասները, հետո սկսում եմ մտածել, թե ում կարելի է հրավիրել»։

Անկախ հանգամանքներից՝ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հավատարիմ քրիստոնյաները, սիրուց մղված, իրենց մերձավորներին հրավիրում են շաբաթ՝ մարտի 27-ին, ներկա լինելու Հիշատակի երեկոյին (Ղուկաս 22։19