Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍ 27, 2017
ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Խոշոր հրդեհ Լոնդոնի բնակելի շենքերից մեկում. Վկաները արձագանքում են

Խոշոր հրդեհ Լոնդոնի բնակելի շենքերից մեկում. Վկաները արձագանքում են

Եհովայի վկաները օգնություն են ցուցաբերում 2017թ. հունիսի 14-ին՝ վաղ առավոտյան, բռնկված աղետալի հրդեհից տուժածներին։ Հրդեհը բռնկվել էր Լոնդոնի Հյուսիսային Քենսինգտոն թաղամասում գտնվող 24 հարկանի «Grenfell Tower» բնակելի շենքում։ Իշխանությունները հայտնում են, որ զոհվել է առնվազն 79 մարդ։

Չորս Վկաներ, որոնցից երկուսը «Grenfell Tower»-ի բնակիչ են եղել, տարհանվել են այդ շենքից։ Բարեբախտաբար, նրանցից ոչ ոք վնասվածք չի ստացել, սակայն նրանց բնակարանները ամբողջությամբ այրվել են։ Հրդեհված բնակելի շենքի մոտակայքում ապրող Վկաները սնունդ, հագուստ և ֆինանսական օգնություն են տրամադրել իրենց տուժած հավատակիցներին և նրանց ընտանիքներին։ Վկաները նաև հոգևոր օգնություն են ցույց տալիս և մխիթարում են Հյուսիսային Քենսինգտոնի սգացող բնակիչներին։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Միացյալ Թագավորություն: Էնդրյու Շոֆիլդ, +44-20-8906-2211