ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 2020
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում մոլեգնել է «Լաուրա» փոթորիկը
Վայրը
Արկանզաս, Միսիսիպի, արևմտյան Լուիզիանա և արևելյան Տեխաս:
Աղետ
2020 թ. օգոստոսի 27-ին վտանգավորության 4-րդ աստիճանի «Լաուրա» փոթորիկը հարվածել է Լուիզիանա նահանգի արևմտյան հատվածներին, ավերել է շինություններ, ինչպես նաև էլեկտրականության համատարած անջատումների պատճառ դարձել։
Տուժած հավատակիցներ
Ցավոք, մի բժշկական կենտրոնից մարդկանց տարհանման ժամանակ մահացել է մեր տարեց քույրերից մեկը։
Մեկ այլ քույր թեթև վնասվածքներ է ստացել։
3 992 քարոզիչ ժամանակավորապես տարհանվել է։
Վնասներ
Մեր եղբայրներից 10-ի տներն ավերվել են։
95 տուն և 4 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։
192 տուն և 16 Թագավորության սրահ մասնակիորեն վնասվել է։
Օգնություն աղետից տուժածներին
Միացյալ Նահանգների մասնաճյուղը կազմել է աղետից տուժածներին օգնելու կոմիտե։
Շրջանային վերակացուները և երեցները օգնություն են տրամադրում տարհանված քարոզիչներին՝ նրանց տեղավորելով ապահով կացարաններում։
Դեպք
Մոտակա տարածքներում ապրող եղբայրները տարհանված հավատակիցներին տրամադրում են կացարաններ՝ միևնույն ժամանակ պահելով COVID-19 համավարակից պաշտպանվելու անվտանգության բոլոր կանոնները։ Տարհանված եղբայրներից մեկն ասաց. «Այս ամենը Եհովայի օրհնությունն է»։
Հետևելով տրված հրահանգներին և աջակցելով կարիքի մեջ եղողներին՝ մեր եղբայրներն ու քույրերը իրենց «երաշխավորում են իբրև Աստծու ծառաների» (2 Կորնթացիներ 6։4)։