Անցնել բովանդակությանը

Տեխասի Մըքքինի քաղաքը՝ փոթորիկներից հետո

ՄԱՐՏԻ 1, 2021
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

ԱՄՆ-ի հարավում աննախադեպ ձնաբուքը ավելի քան 7 500 մարդու տարհանման պատճառ է դարձել

ԱՄՆ-ի հարավում աննախադեպ ձնաբուքը ավելի քան 7 500 մարդու տարհանման պատճառ է դարձել

Վայրը

ԱՄՆ-ի հարավային նահանգներ

Աղետ

  • 2021 թ. փետրվարի 13-ից ԱՄՆ-ի հարավում առատ ձյուն է տեղացել, որն ուղեկցվել է ուժգին քամիներով։ Ամենաշատը տուժել է Տեխաս նահանգը։ Ձյան, սառույցի և աննախադեպ ցածր ջերմաստիճանի պատճառով տները և գործարար տարածքները զրկվել են էլեկտրաէներգիայից, սառել են ջրագծերը, ինչն էլ իր հերթին լուրջ հետևանքներ է առաջացրել։

Տուժած հավատակիցներ

  • 11 քարոզիչ հոսպիտալացվել է։

  • 94 քարոզիչ թեթև վնասվածքներ է ստացել։

  • 7 650 քարոզիչ տարհանվել է։

Վնասներ

  • 14 Թագավորության սրահ և 1 համաժողովների սրահ թեթևակի վնասվել են։

  • 5 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 3 224 տուն թեթևակի վնասվել է։

  • 113 տուն լրջորեն վնասվել է։

  • 12 տուն ավերվել է։

Օգնություն աղետից տուժածներին

  • Շրջանային վերակացուները և ժողովների երեցները, համագործակցելով աղետից տուժածներին օգնելու կոմիտեի հետ, գործնական օգնություն են ցույց տալիս իրենց հավատակիցներին՝ խմելու ջուր են տրամադրում տուժածներին, վերանորոգում վնասված տները և Թագավորության սրահները։ Եղբայրները նաև նախաձեռնել են, որ տարհանվածները ժամանակավոր կացարաններում մնան։ Այս բոլոր աշխատանքները կազմակերպվել են՝ ի մտի ունենալով COVID-19 համավարակից պաշտպանվելու կանոնները։

Մենք երախտապարտ ենք Եհովային, որ մխիթարում է այսպիսի անոմալ երևույթներից տուժած մեր հավատակիցներին (2 Կորնթացիներ 1։3