ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 2021
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
ԱՄՆ-ի հարավում և միջին արևմուտքում ավերիչ փոթորիկները իրենց հետևից թողել են միայն ավերածություններ
2021 թ. դեկտեմբերի 10-ից սկսած՝ բազմաթիվ փոթորիկներ են անցել ԱՄՆ-ի հարավում և միջին արևմուտքում գտնվող ութ նահանգներով։ Փոթորիկներից մեկը իր ճանապարհին տակնուվրա արեց ամեն բան՝ թողնելով մոտ 402 կմ (250 մղոն) երկարությամբ հետք։ Այս աղետի պատճառով շատերը կորցրին իրենց տունն ու ունեցվածքը, իսկ ոմանք էլ իրենց կյանքը։ Ամենաշատ վնասները կրեց Կենտուկի նահանգը։
Տուժած հավատակիցներ և վնասներ
Մեր հավատակիցներից ոչ ոք չի մահացել և վնասվածքներ չի ստացել։
31 քարոզիչ տարհանվել է։
10 տուն թեթևակի վնասվել է։
3 տուն լուրջ վնասներ է կրել։
9 տուն ավերվել է։
Օգնություն աղետից տուժածներին
Շրջանային վերակացուներն ու երեցները աջակցում են տուժած ընտանիքներին։
Տուժածներին օգնելու բոլոր աշխատանքները կատարվում են COVID-19-ից պաշտպանվելու անվտանգության կանոնների համաձայն։
Մենք համոզված ենք, որ Եհովան մեծ կարեկցանքով է վերաբերվում աղետներից տուժած մեր բոլոր հավատակիցներին (Եսայիա 63։9)։