Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 2019
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Անտառային հուժկու հրդեհներ՝ Կալիֆոռնիայում

Անտառային հուժկու հրդեհներ՝ Կալիֆոռնիայում

Վերջին ամիսներին Կալիֆոռնիա նահանգում բռնկված բազմաթիվ անտառային հրդեհները մոխրացրին մոտ 362 քառակուսի կիլոմետր (140 քառակուսի մղոն) տարածք՝ ահռելի վնաս հասցնելով լանդշաֆտին։

Միացյալ Նահանգների մասնաճյուղը տեղեկացնում է, որ այդ հրդեհների պատճառով ավելի քան 1 700 եղբայրներ և քույրեր են տարհանվել։ Ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել, և մահացության դեպքեր չեն արձանագրվել։ 2019 թ. հոկտեմբերի 10-ին Կալիմեսայում բռնկված «Սանդալվուդ» հրդեհը ոչնչացրել է մեր եղբայրներից մեկի տունը։ Բացի այդ, որոշ տներ չնչին վնաս են կրել տևական ծխի պատճառով։ Գրեթե բոլոր տարհանվածները կարողացել են վերադառնալ իրենց տները։

«Այսպիսի իրավիճակներում շատ կարևոր է հետևել հրահանգներին,— ասաց մի երեց, ով ապրում է հրդեհված տարածքում։— Մեր եղբայրները արագ լքեցին վտանգավոր տարածքները, ինչի շնորհիվ հրշեջները կարողացան կենտրոնանալ ոչ թե մարդկանց փրկելու, այլ հրդեհը մարելու վրա»։

Շրջանային վերակացուները և տեղի երեցները շարունակում են համակարգել տարհանվածներին օգնություն ցույց տալու աշխատանքները։ Ուշագրավ է մոտակա տարածքներում ապրող մեր հավատակիցների ցուցաբերած հոգատարությունն ու հյուրընկալությունը։ Նրանց քրիստոնեական սիրո դրսևորման վերաբերյալ մի շրջանային վերակացու ասաց. «Տեղահանվածների համար կացարան գտնելու հարցում մենք ոչ մի դժվարություն չունեցանք»։

Երախտապարտ ենք Եհովային, որ նրանք «զորավիգ եղան» այդ հրդեհներից տուժած մեր եղբայրներին և քույրերին (Կողոսացիներ 4։11):