Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 27, 2021
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Արիզոնայում ջրհեղեղի պատճառով մի քույր է մահացել

Արիզոնայում ջրհեղեղի պատճառով մի քույր է մահացել

2021 թ. օգոստոսի 13-ի գիշերը մուսոնային փոթորիկների պատճառով հորդառատ անձրևներ տեղացին Արիզոնայում և Տեխասի արևմուտքում, ինչն էլ ջրհեղեղի պատճառ դարձավ։ Հատկապես տուժել է Արիզոնայի Գիլա Բենդ քաղաքը։

Տուժած հավատակիցներ

  • Մի քույր է մահացել այս աղետի հետևանքով։

  • 5 եղբայրների տներ վնասվել են։

  • 3 ընտանիք տարհանվել է։

Օգնություն աղետից տուժածներին

  • Շրջանային վերակացուն և երեցները հովվական այցելություններ են անում և հոգ են տանում, որ տարհանվածները ժամանակավոր կացարան ունենան։

  • Աղետից տուժածներին օգնելու բոլոր աշխատանքները կատարվում են՝ հաշվի առնելով COVID-19 համավարակից պաշտպանվելու անվտանգության կանոնները։

Մենք աղոթում ենք այս աղետից տուժածների համար։ Թող Եհովան շարունակի մխիթարել մեր մահացած քրոջ ընտանիքին (2 Կորնթացիներ 1:3, 4):