Անցնել բովանդակությանը

Լքված մեքենաներ՝ Հյուսթոնի (Տեխաս) գլխավոր մայրուղիներից մեկի՝ Ինթերսթեյթ 45-ի վրա

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 2019
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Արևադարձային փոթորիկը ուժգին ջրհեղեղ է առաջ բերել Տեխասի հարավարևելյան շրջաններում

Արևադարձային փոթորիկը ուժգին ջրհեղեղ է առաջ բերել Տեխասի հարավարևելյան շրջաններում

2019 թ. սեպտեմբերի 16-ով սկսվող շաբաթվա ընթացքում «Իմելդա» արևադարձային փոթորիկը հարվածեց Տեխաս նահանգի հարավարևելյան շրջաններին՝ առաջացնելով ջրհեղեղ. ընդամենը մի քանի օրում անձրևի տեսքով տեղումների քանակը հասավ 102 սմ-ի (ավելի քան 40 դյմ)։ «Իմելդա» փոթորիկը համարվում է Միացյալ Նահանգներին երբևէ հարվածած ամենատեղումնառատ փոթորիկներից մեկը։ Դրանից հետո մայրուղիներին և մյուս ճանապարհներին կարելի էր հարյուրավոր լքված մեքենաներ տեսնել։ Բազմաթիվ բնակիչներ ստիպված էին տարհանվել։

Միացյալ Նահանգների մասնաճյուղից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ աղետի գոտում բնակվող 29 649 եղբայրներից ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել և չի զոհվել։ Սակայն 114 քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Բացի այդ, վնասվել է մեր հավատակիցներին պատկանող 145 տուն։ Վնաս է կրել նաև տասը Թագավորության սրահ։

Մասնաճյուղը կազմավորել է աղետից տուժածների աջակցության կոմիտե, որը սերտորեն համագործակցում է տեղի շրջանային վերակացուների ու երեցների հետ՝ վնասի չափը որոշելու և հումանիտար օգնություն տրամադրելու աշխատանքները կոորդինացնելու համար։ Մենք գիտենք, որ Եհովան կօգնի մեր եղբայրներին, քանի որ նրա «հավատարմությունը մինչև ամպերն է հասնում» (Սաղմոս 36։5