Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 2020
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

«Դելտա» փոթորիկը մեծ ավերածություններ է առաջացրել Լուիզիանա նահանգում

«Դելտա» փոթորիկը մեծ ավերածություններ է առաջացրել Լուիզիանա նահանգում

Վայրը

Լուիզիանա նահանգ և Տեխասի հարավարևելյան շրջաններ։

Աղետ

  • 2020 թ. հոկտեմբերի 9-ին վտանգավորության երկրորդ աստիճանի փոթորիկը հասավ հարավարևմտյան Լուիզիանա և ավերածություններ առաջացրեց այն տարածքներում, որոնք վերջերս էին տուժել «Լաուրա» փոթորկից։

  • Փոթորկին ուղեկցող հորդառատ անձրևների և ուժեղ քամու պատճառով ջրհեղեղներ եղան, վնասվեց նաև էլեկտրականությունը։

Տուժած հավատակիցներ

  • 1 583 քարոզիչ տարհանվել է։

Վնասներ

  • 216 տուն և 16 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։

  • 7 տուն լրջորեն վնասվել է։

  • 3 տուն ամբողջությամբ ավերվել է։

Օգնություն աղետից տուժածներին

  • Շրջանային վերակացուները, համագործակցելով երեցների հետ, աջակցում են կարիքի մեջ եղող մեր հավատակիցներին՝ նրանց տրամադրելով սնունդ, ջուր, ծածկ և այլ հումանիտար օգնություն։ Այս ամենը արվում է աղետից տուժածներին օգնելու կոմիտեի վերահսկողության ներքո։ Այս կոմիտեն աջակցել է նաև «Լաուրա» փոթորկից տուժածներին։ Միևնույն ժամանակ մեր եղբայրները շարունակում են պահպանել COVID-19 համավարակի հետ կապված հրահանգները։

Երեցները նաև սկսել են ավելի ինտենսիվ կերպով կատարել իրենց հովվական աշխատանքը։ Նրանցից մեկը նշում է. «Ապշեցուցիչ է, թե Եհովան որքան է զորացրել մեր եղբայրներին ու քույրերին։ Անկասկած, Աստված նրանց տվել է «սովորականին գերազանցող ուժ» (2 Կորնթացիներ 4։7)»։

Մենք երախտապարտ ենք Եհովային, որ նա շարունակում է «ապաստարան ու թաքստոց լինել» մեր սիրելի եղբայրների ու քույրերի համար, որոնք տուժել են այս փոթորիկներից (Եսայիա 4։6