ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 2019
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
«Դորիան» փոթորիկը իր ճանապարհին ոչինչ չի խնայել
Բահամյան կղզիներին որպես 5-րդ աստիճանի ուժգնության փոթորիկ հարվածելուց հետո «Դորիան» ծովամրրիկը հարվածեց Միացյալ Նահանգների արևելյան ափին։ 2019 թ. սեպտեմբերի 6-ին՝ ուրբաթ առավոտյան, այն անցավ Հատերաս հրվանդանով (Հյուսիսային Կարոլինա)։ Չնայած ծովամրրիկը թուլացել էր հզորության մինչև 1-ին աստիճան, սակայն առաջ բերեց ջրհեղեղներ, որոնք վնաս հասցրին տներին և ձեռնարկություններին։ 2019թ. սեպտեմբերի 7-ին «Դորիանը» փոթորկալից քամիներ առաջացրեց Նոր Շոտլանդիայում (Կանադա)։
Միացյալ Նահանգների մասնաճյուղը տեղեկացնում է, որ Բահամյան կղզիներում բնակվող 1742 քարոզիչներից միայն մեկ քույր չնչին մարմնական վնասվածք է ստացել։ Ըստ այդ տեղեկության՝ ընդհանուր առմամբ վնասվել է Վկաներին պատկանող 48 տուն, և 8 տուն ավերվել է։
Մեծ Աբաքո կղզում բնակվող քարոզիչներից շատերին տարհանել ու տեղափոխել են Բահամյան կղզիների մայրաքաղաք Նասաու։ Այնտեղի եղբայրներն ու քույրերը նրանց սրտաբաց դիմավորել են օդանավակայանում։
Աղետից տուժածների աջակցության կոմիտեն և տեղի շրջանային վերակացուն կազմակերպում են տուժած քարոզիչներին օգնություն տրամադրելու և հովվական այցելություններ անելու գործը։ Միացյալ Նահանգների մասնաճյուղից եղբայրներ նույնպես մեկնել են աղետի գոտի, որպեսզի մասնակցեն հումանիտար օգնություն տրամադրելու աշխատանքներին և հոգևորապես քաջալերեն ժողովներին։
Միացյալ Նահանգներում փոթորիկը ավերածություններ է պատճառել գլխավորապես Հյուսիսային և Հարավային Կարոլինայում։ Մեր հավատակիցներից ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել։ Սակայն նրանցից 737-ը ստիպված են եղել հեռանալ իրենց տներից։ Նրանց մեծ մասը ժամանակավորապես տարհանվել է, մինչև որ կարողանա վերադառնալ: Նաև վնասվել են 50 տուն և 12 Թագավորության սրահ։
Ըստ տեղեկության՝ Կանադայի մեր հավատակիցներից ոչ ոք չի վնասվել։ Փոթորիկը չնչին վնասներ է պատճառել մեր եղբայրներից ոմանց տներին, ինչպես նաև հոսանքազրկման պատճառ դարձել։ Տեղի ժողովների եղբայրներն ու քույրերը կարողացել են աջակցել աղետից տուժածներին։
Մենք շնորհակալ ենք Եհովային, որ լսում է մեր հավատակիցների «աղաչանքների ձայնը», որոնք վստահում են նրան այս դժվարին ժամանակներում (Սաղմոս 28։6)։