ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 2020
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
«Զետա» փոթորիկը հարվածել է Միացալ Նահանգների հարավարևելյան շրջաններին
Վայրը
Միացալ Նահանգների հարավարևելյան շրջաններ։
Աղետ
2020 թ. հոկտեմբերի 28-ին վտանգավորության երկրորդ աստիճանի փոթորիկը հասավ Լուիզիանա, այնուհետև թուլանալով վերածվեց արևադարձային մրրիկի և ավերածություններ առաջացրեց ԱՄՆ-ի հարավում գտնվող այլ շրջաններում։
Փոթորիկը, հարվածելով ափամերձ տարածքներին, հեղեղների պատճառ դարձավ, իսկ ուժեղ քամիների պատճառով շատ տներ վնասվեցին և հոսանքազրկվեցին։
Տուժած հավատակիցներ
324 քարոզիչ տարհանվել է։
1 քարոզիչ թեթև վնասվածքներ է ստացել։
Վնասներ
291 տուն և 14 Թագավորության սրահ թեթևակի վնասվել են։
8 տուն և 3 Թագավորության սրահ լրջորեն վնասվել են։
1 տուն էլ ամբողջությամբ ավերվել է։
Օգնություն աղետից տուժածներին
Տեղի երեցները և շրջանային վերակացուները կազմակերպում են տուժած հավատակիցներին օգնություն տրամադրելու գործը, ինչպես նաև հովվական այցելություններ են անում։ Այդ տարածքում «Լաուրա» փոթորկից և COVID-19 համավարակից տուժածներին օգնություն տրամադրած կոմիտեները նույնպես ներգրավված են այս փոթորկից տուժածներին աջակցելու գործում։ Այս ընթացքում նրանք շարունակում են հետևել COVID-19 համավարակից պաշտպանվելու անվտանգության բոլոր կանոններին։
Ցավալի էր, երբ լսեցինք, որ այս փոթորիկը վնասներ է հասցրել մեր հավատակիցներին։ Սակայն ուրախ ենք, որ մեր եղբայրների աջակցությունը նորից փաստում է Եհովայի նվիրված սերը իր ծառաների հանդեպ (Սաղմոս 89։1)։