Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2020
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Թարմ տեղեկություններ: «Դորիան» փոթորկից տուժածներին օգնություն է ցույց տրվում

Օգնությունը տեղ է հասնում ինքնաթիռներով և նավերով

Թարմ տեղեկություններ: «Դորիան» փոթորկից տուժածներին օգնություն է ցույց տրվում

2019 թվականի սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 3-ը Բահամյան կղզիներում մոլեգնում էր «Դորիան» փոթորիկը։ Միացյալ Նահանգների մասնաճյուղը նույնիսկ մինչև փոթորկի՝ մեծ ավերածություններ առաջացնելն արդեն ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում նախապատրաստել էր հումանիտար օգնություն։ Վտանգը նվազելուն պես՝ այն եղբայրները, ովքեր նավեր կամ ինքնաթիռներ ունեին, առաջին օգնությունն անմիջապես Ֆլորիդայից հասցրին կղզիներ։

15 տոննա հումանիտար օգնություն և ավելի քան 700 կամավորներին տեղ հասցնելու համար տասներեք եղբայրներ ու քույրեր կատարեցին ավելի քան 300 թռիչք, իսկ մեր հավատակիցներին պատկանող 13 նավեր տեղափոխեցին գրեթե 90 տոննա հումանիտար օգնություն։ Նավերը Ֆլորիդայից Բահամյան կղզիներ էին հասնում և վերադառնում 12 ժամում։

«Հենց որ փոթորիկը դադարեց, Վկաների ինքնաթիռներն անմիջապես օդ բարձրացան, որպեսզի հումանիտար օգնություն ուղարկեն,— ասում է Խոսե Կաբրերան՝ Ֆլորիդայի Փալմ Բիչ օդանավակայանի մենեջերներից մեկը։— Նրանք ջանք ու եռանդ չխնայեցին և իրենցից սպասվածից ավելին արեցին»։

«Շատերս առաջին անգամ էինք մեր հմտություններն օգտագործում աստվածապետական նախագծի համար,— ասաց եղբայր Գլեն Սանդերսը, որը կամավոր օդաչուներից մեկն էր։— Այն բանի գիտակցումը, որ մենք, մարմնի մի փոքր անդամ, փոքր մաս լինելով, թեթևացրել ենք մարմնի մեկ այլ անդամի ցավը, բավարարվածության մեծ զգացում էր առաջացնում» (1 Կորնթացիներ 12։26

Միացյալ Նահանգների մասնաճյուղի հաշվարկներով տուժածներին օգնություն ցույց տալու աշխատանքների համար, որոնք կավարտվեն 2020 թ. մայիսի 1-ին, կծախսվի մոտ 1 750 000 ԱՄՆ դոլար։

 

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում հումանիտար օգնությունը բարձում են նավի վրա։ Մեր եղբայրները 29 անգամ նավերով օգնություն են հասցրել Բահամներ։

Հեղեղված օդանավակայանը Բահամների Մեծ Աբաքո կղզում։

Տեսարան օդաչուի խցիկից թռիչքի ընթացքում։