Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 2021
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

«Իդա» փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգին

«Իդա» փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգին

2021 թ. օգոստոսի 29-ին վտանգավորության չորրորդ աստիճանի «Իդա» փոթորիկը աղետի գոտու վերածեց Լուիզիանայի Պորտ Ֆուրշոն բնակավայրը։ Ուժեղ քամիները և տեղատարափ անձրևները մեծ հեղեղներ առաջացրին, բացի այդ՝ բազմաթիվ շինություններ ավերվեցին և հոսանքազրկվեցին։ Սեպտեմբերի 1-ին փոթորկի և եղանակի պատճառով ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում պտտահողմեր և ջրհեղեղներ սկսվեցին։ Որոշ վայրերում շաբաթներ կպահանջվի, մինչև որ հոսանքի մատակարարումը վերականգնվի։

Տուժած հավատակիցներ

  • Մեր հավատակիցների շրջանում մահվան դեպքեր չեն գրանցվել։

  • 2 եղբայր թեթև վնասվածքներ են ստացել։

  • 1 քույր հոսպիտալացվել է, քանի որ վնասվածք է ստացել իր տնից փախչելու ժամանակ։

  • 1 429 տուն թեթևակի վնասվել է։

  • 183 տուն լրջորեն վնասվել է։

  • 19 տուն ավերվել է։

  • 43 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։

  • 10 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 4 համաժողովների սրահ թեթևակի վնասվել է։

Մեր հավատակցի տունը, որը վնասվել է փոթորկի պատճառով (Նոր Օռլեան, Լուիզիանա)

Օգնություն աղետից տուժածներին

  • Շրջանային վերակացուները և երեցները, ինչպես նաև աղետից տուժածներին օգնելու կոմիտեները մխիթարում և աջակցում են եղբայրներին ու քույրերին։

  • Հումանիտար օգնություն է հատկացվում նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։

  • Աղետից տուժածներին օգնելու բոլոր աշխատանքները կատարվում են՝ հետևելով COVID-19 համավարակից պաշտպանվելու կանոններին։

Մեր եղբայրների նախապատրաստվածության և պետական մարմինների հրահանգներին հետևելու շնորհիվ շատ կյանքեր փրկեցին (Առակներ 22:3):