ՕԳՈՍՏՈՍԻ 14, 2020
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
«Իսայաս» փոթորիկը մեծ վնասներ է հասցրել ԱՄՆ արևելյան շրջաններին
Վայրը
Միացյալ Նահանգների արևելյան շրջաններ
Աղետ
2020 թ. օգոստոսի 3-ին վտանգավորության առաջին աստիճանի «Իսայաս» փոթորիկը հասել է Հյուսիսային Կարոլինա։
Արևելյան ափով անցնելիս փոթորիկը առաջացրել է տասնյակ տորնադոներ։ Այն մեծ վնասներ է հասցրել այդ տարածքներին և էլեկտրականության անջատման պատճառ է դարձել։
Տուժած հավատակիցներ
Մի քույր մարմնական վնասվածք է ստացել։
12 ընտանիք տեղափոխվել է ժամանակավոր կացարան։
Վնասներ
Թեթև վնասվել են մեր 55 հավատակիցների տները։
5 տուն ավերվել է։
Վնասվել է մի քանի մեքենա։
5 Թագավորության սրահ թեթև վնասվել է։
Օգնություն աղետից տուժածներին
Պահպանելով COVID-19 համավարակի հետ կապված անվտանգության կանոնները՝ տուժած տարածքներում ծառայող շրջանային վերակացուները և երեցները անմիջապես կազմակերպեցին, որ օգնություն տրամադրվի մեր եղբայրներին ու քույրերին։
Մենք ուրախ ենք, որ Եհովան շարունակում է օգնել այս պատուհասից տուժած մեր հավատակիցներին։ Անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակներին, երբ ոչ ոքի չի անհանգստացնի «փորձանքի հանդեպ սարսափը» (Առակներ 1։33)։