ՀՈՒՆԻՍԻ 13, 2019
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Ծայրահեղ անբարենպաստ եղանակային պայմաններ ԱՄՆ-ի մի քանի նահանգներում
2019 թ. մայիսին լրատվամիջոցները հայտնեցին, որ Միացյալ Նահանգներում հորդառատ անձրևներ են տեղացել, և մոտ 500 տորնադո է մոլեգնել։
Անբարենպաստ եղանակի պատճառով տուժել են Արկանզաս, Ինդիանա, Միսիսիպի, Միսուրի, Օհայո, Օկլահոմա, Տեխաս և Փենսիլվանիա նահանգներում բնակվող Եհովայի վկաները։ Նրանցից ոչ ոք չի զոհվել։ Սակայն վեց Վկաներ մարմնական վնասվածք են ստացել, որոնցից չորսը հիվանդանոց են տեղափոխվել։ Բացի այդ, ավերվել է մեր եղբայրներին պատկանող 6 տուն, իսկ 98 տուն և 12 Թագավորության սրահ վնասվել են։ Արդյունքում՝ մեր հավատակիցներից 84-ը ստիպված են եղել լքել իրենց տները։
Եղբայրները շարունակում են գնահատել հասցված վնասի չափը և սննդամթերք, ջուր ու կացարան տրամադրել տուժածներին։ Տեղի երեցներն ու շրջանային վերակացուները հոգ են տանում մեր եղբայրների հոգևոր և զգացական կարիքների մասին։
Մենք շարունակում ենք աջակցել մեր հավատակիցներին և աղոթել նրանց համար, մինչ նրանք ուշքի են գալիս այդ փոթորիկներից (2 Կորնթացիներ 1։3, 4)։