Անցնել բովանդակությանը

«Դիքսի» հրդեհը՝ գիշերը (Կալիֆոռնիա, ԱՄՆ)

ՕԳՈՍՏՈՍՒ 16, 2021
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Կալիֆոռնիայի անտառները շարունակում են այրվել

Կալիֆոռնիայի անտառները շարունակում են այրվել

Կալիֆոռնիա նահանգում (ԱՄՆ) բազմաթիվ անտառային հրդեհներ են բռնկվել։ Ամենամեծը «Դիքսին» է, որն այրել է ավելի քան 187 562 հա (463 476 ակր) տարածք։ Այն Կալիֆոռնիայի պատմության մեջ գրանցված երկրորդ ամենամեծ հրդեհն է։

Տուժած հավատակիցներ

  • 415 քարոզիչ տարհանվել է։

  • 17 տուն ավերվել է։

  • 2 տուն լուրջ վնասվել է։

Օգնություն աղետից տուժածներին

  • Տարածքի շրջանային վերակացուները համագործակցում են ժողովների երեցների հետ, որ հոգևոր և գործնական աջակցություն ցույց տան, այդ թվում՝ ժամանակավոր կացարաններ տրամադրեն նրանց, ովքեր ստիպված են եղել փախչել իրենց տներից։

  • Աղետից տուժածներին օգնություն տրամադրելու աշխատանքները կազմակերպվում են՝ հաշվի առնելով COVID-19 համավարակից պաշտպանվելու կանոնները։

Նույնիսկ դժվարությունների ներքո Եհովայի ծառաները շարունակում են իսկական ընկեր լինել իրենց հավատակիցների համար (Առակներ 17։17