ՕԳՈՍՏՈՍԻ 6, 2020
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
«Հաննա» փոթորիկը հարվածել է Տեխասի հարավարևելյան շրջաններին
Վայրը
Միացյալ Նահանգներ, Տեխաս
Աղետ
2020 թ. հուլիսի 25-ին վտանգավորության առաջին աստիճանի «Հաննա» փոթորիկը սողանքների, ջրհեղեղների և ծովամրրիկների պատճառ է դարձել։
«Հաննա» փոթորիկը այս տարվա առաջին ատլանտյան փոթորիկն է։
Տուժած հավատակիցներ
2 եղբայր թեթև մարմնական վնասվածք է ստացել։
193 քարոզիչ տեղափոխվել է ժամանակավոր կացարան։
Վնասներ
Թեթև վնասվել են մեր 347 հավատակիցների տները։
31 տուն ամբողջությամբ ավերվել է։
Օգնություն աղետից տուժածներին
Շրջանային վերակացուները, համագործակցելով երեցների հետ, հոգևոր և գործնական օգնություն են տրամադրում մեր հավատակիցներին։
Մենք երախտապարտ ենք Եհովային՝ «ամենայն մխիթարության Աստծուն», որը շարունակում է այս դժվար ժամանակներում հոգ տանել Տեխասում ապրող մեր հավատակիցների մասին (2 Կորնթացիներ 1։3, 4)։