Անցնել բովանդակությանը

Երկրաշարժի հետևանքով ավտոճանապարհին ճեղք է առաջացել

ՀՈՒԼԻՍԻ 15, 2019
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Հարավային Կալիֆոռնիայում երկրաշարժեր են գրանցվել

Հարավային Կալիֆոռնիայում երկրաշարժեր են գրանցվել

2019 թ. հուլիսի 4-ից ուժգին երկրաշարժեր և հետցնցումներ են գրանցվել Կալիֆոռնիայի հարավում՝ Մոխավե անապատի շրջանում։ Դրանցից մեկը 7,1 մագնիտուդով երկրաշարժ էր, որը համարվում է վերջին երկու տասնամյակում այս տարածքում գրանցված ամենաուժգիններից մեկը։

Երկրաշարժերը տեղի ունեցան Ռիջկրեստ քաղաքի մոտակայքում, որտեղ բնակվում են 215 քարոզիչներ։ Հուրախություն մեզ՝ մեր եղբայրներից ոչ ոք մարմնական լուրջ վնասվածք չի ստացել։ Սակայն նրանցից երեքը չնչին վնասվածքներ է ստացել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ յոթ քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Մեծապես վնասվել են մեր հավատակիցներին պատկանող տներից 7-ը, իսկ 35-ը փոքր վնաս են կրել։ Բացի այդ, չնչին վնաս է հասցվել երկու Թագավորության սրահների։

Երկու շրջանային վերակացուներ այդ տարածքում համակարգում են աղետից տուժածներին օգնելու համար կատարվող աշխատանքները։ Շրջանային վերակացուներն ու տեղի երեցները նաև մխիթարում և քաջալերում են երկրաշարժից տուժած մեր եղբայրներին ու քույրերին։

Մենք աղոթում ենք, որ Եհովան շարունակի իմաստություն տալ մեր հավատակիցներին, որպեսզի նրանք կարողանան ճիշտ վարվել նման տարերային աղետների ժամանակ (Առակներ 2:6–8