ՀՈՒԼԻՍԻ 19, 2019
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Հյուսթոն (Միացյալ Նահանգներ, անգլերեն)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն
Օրերը՝ հուլիսի 12–14, 2019
Վայրը՝ «NRG» մարզադաշտ (Հյուսթոն, Տեխաս, Միացյալ Նահանգներ)
Լեզուները՝ անգլերեն, կորեերեն
Ներկաների բարձրագույն թիվը՝ 50 901
Մկրտվածների թիվը՝ 401
Միջազգային համաժողովի պատվիրակների թիվը՝ 5 000
Հրավիրված մասնաճյուղերը՝ Ավստրալասիա, Բելգիա, Բրազիլիա, Իտալիա, Կանադա, Կոլումբիա, Կորեա, Հնդկաստան, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Չեխիա-Սլովակիա, Սկանդինավիա, Ֆիլիպիններ և Ֆրանսիա
Հետաքրքիր դեպք. Հյուսթոնի քաղաքապետ Սիլվեստեր Թերները տպավորված էր 50 000 Եհովայի վկաներով և նրանց հյուրերով, որոնք եկել էին Հյուսթոն՝ մասնակցելու համաժողովին։ Նա նշեց. «Շատ առումներով դա թարմ օդի ներթափանցում է։ Ուստի մենք բացել ենք մեր դռները։ Եթե դուք [Եհովայի վկաները] կարողանաք տարին երկու անգամ գալ Հյուսթոն, մենք շատ ուրախ կլինենք ողջունելու ձեզ։ Մյուս տարի էլ համեցեք, դրանից հետո էլ»։
Եղբայրներն ու քույրերը դիմավորում են պատվիրակներին Հյուսթոնում։
Պատվիրակները քարոզում են տեղի եղբայրների ու քույրերի հետ։
401 մկրտության թեկնածուներից մի քանիսը՝ մկրտվելիս։
Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Էնթոնի Մորիսը ներկայացնում է շաբաթ օրվա ծրագրի եզրափակիչ ելույթը։
Միջազգային պատվիրակները, որոնցից մի քանիսը տարազներով են, լուսանկարվում են։
Պատվիրակները ուրախությամբ շփվում են։
Հատուկ լիաժամ ծառայողները ընդունում են ներկաների ջերմ ծափողջույնները կիրակի օրվա ծրագրի ավարտին։
Տեղի եղբայրներն ու քույրերը՝ բեմի վրա երեկոյան միջոցառման վերջում։ Միջոցառման ժամանակ հնչել են երգեր, կատարվել են պարեր, և համառոտ ներկայացվել է Եհովայի վկաների պատմությունը Հյուսթոնում։