ՕԳՈՍՏՈՍԻ 29, 2019
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Հյուսթոն (Միացյալ Նահանգներ, իսպաներեն)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն
Օրերը՝ օգոստոսի 23–25, 2019
Վայրը՝ «NRG» մարզադաշտ (Հյուսթոն, Տեխաս, Միացյալ Նահանգներ)
Լեզուն՝ իսպաներեն
Ներկաների բարձրագույն թիվը՝ 56 167
Մկրտվածների թիվը՝ 626
Միջազգային համաժողովի պատվիրակների թիվը՝ 5 500
Հրավիրված մասնաճյուղերը՝ Արգենտինա, Բոլիվիա, Դոմինիկյան Հանրապետություն, Էկվադոր, Իսպանիա, Իտալիա, Կենտրոնական Ամերիկա, Կոլումբիա, Ճապոնիա, Չիլի, Պերու, Վենեսուելա, Տրինիդադ և Տոբագո, Ֆիլիպիններ և Ֆրանսիա
Հետաքրքիր դեպք. Հյուսթոնի տիեզերական կենտրոնի վաճառքների և ամրագրման գծով մենեջեր Ջոել Հարդին ասաց. «Այս առավոտ իմ աշխատակիցներից մեկը [նա սկան էր անում տոմսերը, երբ պատվիրակները շենք էին մտնում] մոտեցավ ինձ և ասաց. «Ջո՛ել.... յուրաքանչյուրը նայում էր աչքերիս և շնորհակալություն հայտնում՝ երբեմն օտար լեզվով»։ Դա նրա համար այդ օրվա ամենահաճելի իրադարձությունն էր։ Ես երկար ժամանակ նրան այդքան ոգևորված չէի տեսել»։
Պատվիրակները առավոտյան գալիս են մարզադաշտ։
Պատվիրակները քարոզում են տեղի եղբայրների ու քույրերի հետ։
Հազարավոր կամավորներ նախքան ուրբաթ օրվա ծրագրի սկսվելը մաքրում են «NRG» մարզադաշտը։
626 մկրտության թեկնածուներից երկուսը՝ մկրտվելիս։
Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը ներկայացնում է ուրբաթ օրվա եզրափակիչ ելույթը։
Պատվիրակները գրառումներ են անում ծրագրի ընթացքում։
Հյուսթոնի բնական գիտությունների թանգարանում քույրը շրջայց է անցկացնում մի խումբ այցելուների համար։ Դա պատվիրակների համար կազմակերպված շրջայցերից մեկն է։
Մեր եղբայրներն ու քույրերը երեկոյան միջոցառման ժամանակ պարում են ներկաների համար։
Հատուկ լիաժամ ծառայողները լուսանկարվում են կիրակի օրվա ծրագրի ավարտին։