Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 2019
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Հրաձգություն՝ Կալիֆոռնիայում

Հրաձգություն՝ Կալիֆոռնիայում

2019 թ. նոյեմբերի 14-ին Կալիֆոռնիայի Սանտա Կլարիտա քաղաքի ավագ դպրոցներից մեկում մի աշակերտ կրակ է բացել իր դասընկերների վրա։ Կրակոցների հետևանքով երկու աշակերտ է զոհվել, և երեքը՝ վիրավորվել։ Դեռահասը ինքնասպան է եղել։

Ցավոք, զոհերի թվում է մեր քույրերից մեկի որդին՝ Դոմինիկ Բլեքվելը։ Նա 14 տարեկան էր ու իր մոր՝ Նենսի Բլեքվելի հետ կանոնավորաբար հաճախում էր ժողովի հանդիպումներին։ Դոմինիկի ծնողներն իրենց երեք երեխաների հետ մեծ վիշտ են ապրում։ Երեցները Աստվածաշնչի միջոցով մխիթարում ու աջակցում են նրանց ու տեղի ժողովին։

Մենք մեծ ցավ ենք ապրում այս ողբերգության համար։ Անհամբեր սպասում ենք այն ժամանակին, երբ Աստված «կսրբի ամեն արտասուք.... և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։4