Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 2020
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Հրդեհները ավերել են Միացյալ Նահանգների արևմտյան շրջանները

Հրդեհները ավերել են Միացյալ Նահանգների արևմտյան շրջանները

Վայրը

Հյուսիսային Կալիֆոռնիա և Օրեգոն

Աղետ

  • Մոտ 14 000 կայծակի հարվածների և այլ գործոնների պատճառով ավելի քան 700 անտառային հրդեհ է բռնկվել Հյուսիսային Կալիֆոռնիայում և Օրեգոնի որոշ շրջաններում։ Այրվել է ավելի քան մեկ միլիոն ակր հողատարածք։

  • Մթնոլորտ արտանետված ծխի և մոխրի պատճառով գրանցվել է օդի աղտոտվածության վտանգավոր մակարդակ։ Օգոստոսի 21-ին հայտարարվեց, որ Հյուսիսային Կալիֆոռնիան աշխարհի ամենաաղտոտված օդն ունեցող բնակավայրերից մեկն է։

  • Դեռևս ծխացող հրդեհներից երկուսը իրենց ուժգնությամբ համարվել են երկրորդ և երրորդ ամենաուժեղ հրդեհները Կալիֆոռնիայի պատմության մեջ։

Տուժած հավատակիցներ

  • 936 քարոզիչ ժամանակավորապես տարհանվել է։

Վնասներ

  • Ավերվել է մեր հավատակիցներին պատկանող 2 տուն։

Օգնություն աղետից տուժածներին

  • Աղետից տուժածներին օգնելու կոմիտեները շրջանային վերակացուների և երեցների հետ կոորդինացնում են մեր տուժած հավատակիցներին օգնություն տրամադրելու գործը։

Մեր քույրերն ու եղբայրները շատ շնորհակալ են այդ աջակցության համար։ Մի եղբայր ասաց. «Ինչ էլ որ լինի, մեր կազմակերպությունը անմիջապես օգնության է հասնում։ Մենք մի ընտանիք ենք»։ Եղբայրներին օգնություն տրամադրելու շարունակական ջանքերը փաստում են, որ ոչինչ չի կարող «բաժանել մեզ Աստծու սիրուց» (Հռոմեացիներ 8։39