Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 2020
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Հրդեհները շարունակվում են ԱՄՆ-ի արևմտյան նահանգներում

Հրդեհները շարունակվում են ԱՄՆ-ի արևմտյան նահանգներում

Վայրը

Կալիֆոռնիա, Օրեգոն, Վաշինգտոն

Աղետ

  • Արագ տարածվող անտառային հրդեհները այրել են ավելի քան 2 միլիոն հա տարածք (5 միլիոն ակր) Կալիֆոռնիա և Վաշինգտոն նահանգներում։

  • Հրդեհները շարունակում են աղտոտել օդը և այն առողջության համար վտանգավոր դարձնել։

  • Բռնկված հրդեհներից մեկը ամենամեծն է Կալիֆոռնիայի պատմության մեջ։

Տուժած հավատակիցներ

  • 4 546 քարոզիչ տարհանվել է։

Վնասներ

  • 61 տուն ավերվել է։

  • 16 տուն վնասվել է։

Օգնություն աղետից տուժածներին

  • Աղետից տուժածներին օգնելու կոմիտեները շրջանային վերակացուների և երեցների հետ շարունակում են կոորդինացնել մեր տարհանված հավատակիցներին օգնություն տրամադրելու գործը՝ միևնույն ժամանակ հետևելով COVID-19 համավարակի հետ կապված անվտանգության ցուցումներին։

Մեր տուժած հավատակիցները երախտապարտ են Եհովային իր կազմակերպության միջոցով ցուցաբերած աջակցության համար։ Մի քույր, որի տունը ավերվել էր, ասաց. «Մեր եղբայրները պատրաստակամորեն մեզ ապահովում են անհրաժեշտ ամեն ինչով։ Մենք նույնիսկ չենք հասցնում մտածել, որ այդ ամենի կարիքն ունենք»։

Մեր եղբայրներն ու քույրերը այս փորձությունը դիմագրավելու հետ մեկտեղ շարունակում են զգալ Եհովայի հոգատարությունն ու կարեկցանքը (Հակոբոս 5։11