Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 12, 2019
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Մայամի (Միացյալ Նահանգներ, անգլերեն)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն

Մայամի (Միացյալ Նահանգներ, անգլերեն)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն
  • Օրերը՝ հուլիսի 5–7, 2019

  • Վայրը՝ «Մարլինզ Պարկ» մարզադաշտ (Մայամի, Ֆլորիդա, Միացյալ Նահանգներ)

  • Լեզուները՝ անգլերեն, մանդարինյան չինարեն

  • Ներկաների բարձրագույն թիվը՝ 28 000

  • Մկրտվածների թիվը՝ 181

  • Միջազգային համաժողովի պատվիրակների թիվը՝ 5 000

  • Հրավիրված մասնաճյուղերը՝ Ավստրալասիա, Բրազիլիա, Գանա, Դոմինիկյան Հանրապետություն, Թայվան, Իսպանիա, Իսրայել, Կանադա, Կոլումբիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Հոնկոնգ, Հունաստան, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Սկանդինավիա, Տրինիդադ և Տոբագո, Ուկրաինա և Ֆիջի

  • Հետաքրքիր դեպք. Մայամիի քաղաքապետ Ֆրանսիս Խ. Սուարեսը կիրակի գնաց համաժողովի վայր և ասաց. «Ինձ դուր է գալիս թեման՝ «Սերը երբեք չի վերջանում»։ Այն շատ դրական է»։ Ապա ավելացրեց. «Կարծում եմ՝ [համաժողովը] շատ օգտակար է Միացյալ Նահանգների և աշխարհի ցանկացած մեծ քաղաքի համար»։

 

Երեխաները դիմավորում են պատվիրակներին Մայամիի միջազգային օդանավակայանում։

Պատվիրակներն ու տեղի Վկաները մարդկանց հրավիրում են համաժողով։

Ուրբաթ լույս տեսավ չինարեն «Նոր աշխարհ թարգմանության» վերանայված հրատարակությունը։ Պատվիրակները ստանում են իրենց անձնական օրինակը։

Ծրագրի ընթացքում պատվիրակները գրառումներ են անում։

181 մկրտվողներից երեքը՝ մկրտվելիս։

Տեղի եղբայրներն ու քույրերը ողջունում են պատվիրակներին։ Հյուրերը և հյուրընկալները նվերներ են տալիս իրար։

Այլ երկրներում ծառայող միսիոներներն ու բեթելցիները կիրակի կեսօրին ձեռքով են անում ներկաներին։

Եղբայր Լյոշը կիրակի օրվա ծրագրից հետո ողջունում է հատուկ լիաժամ ծառայողներին։

Երեկոյան միջոցառման ժամանակ երեխաները երգում են պատվիրակների համար։