Անցնել բովանդակությանը

2023 թ. «Համբերատար եղեք» տարածաշրջանային համաժողով (Նյուբերգ, Նյու Յորք, ԱՄՆ)

ՄԱՅԻՍԻ 15, 2023
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Մեկնարկել են 2023 թ. «Համբերատար եղեք» տարածաշրջանային համաժողովները

Մեկնարկել են 2023 թ. «Համբերատար եղեք» տարածաշրջանային համաժողովները

2020 թ. մարտին COVID-19 համավարակի պատճառով ժամանակավորապես դադարեցվեցին կենդանի մասնակցությամբ տարածաշրջանային համաժողովները։ Այս տարի ողջ աշխարհում ավելի քան 6 000 տարածաշրջանային համաժողովներ կանցկացվեն 500-ից ավելի լեզուներով։ 2023 թ. մայիսի 12-14-ը տեղի ունեցավ «Համբերատար եղեք» խորագրով առաջին համաժողովը։

Նյու Յորքի Նյուբերգ քաղաքի Եհովայի վկաների համաժողովների սրահում ավելի քան 1 800 ներկաներից մեկն էր Քրիստին Տոռես անունով մի քույր։ Նա ասել է. «Երբ նախագահող եղբայրն ասաց՝ բարի գալուստ, ամբողջ դահլիճը ծափահարեց։ Բոլորն այնքա՜ն ուրախ էին, որ վերջապես միասին ենք»։ Եղբայր Դուեն Սմիթը, ով նույնպես ներկաների թվում էր, նշել է. «Յուրահատուկ ոգևորություն էր տիրում։ Զգում էիր, թե հավատակիցները որքան կապված են իրար, որքան միասնական են»։

Քույր Ջեսիկա Դոլչեմասկոլոն, ով մկրտվել է համավարակի ընթացքում, նախկինում երբեք չէր եղել կենդանի մասնակցությամբ եռօրյա համաժողովի։ Նա այսպես է նկարագրել իր զգացումները. «Այնպիսի՜ ուրախություն, սեր ու երջանկություն էր տիրում... ասես երկար բաժանումից հետո հանդիպեի մտերիմ ընկերոջս»։ 18-ամյա քույր Նոեմի Թինաջերոն, ով մկրտվել է այս տարվա սկզբին, ասել է. «Տեսնում ես երջանիկ ընտանիքներ, երջանիկ ընկերներ.... Կարծես՝ նոր աշխարհում լինես»։

Ուրբաթ առավոտյան Նյուբերգում անցկացվող համաժողովին ժամանող երկու քույրեր

Շատերն են արտահայտել իրենց երախտագիտությունը համաժողովի խորագրի համար։ Եղբայր Սեմ Հուն նշել է. «Մեզնից շատերի համար դժվար է համբերատար լինել։ Ուստի ժամանակահարմար հիշեցում էր, որ անհրաժեշտ է ընդօրինակել Եհովային համբերատար լինելու հարցում»։ Քույր Ֆրենչի Սմիթն ասել է. «Այս համաժողովից սովորեցի, թե ինչպես է համբերատարությունն ազդում կյանքիս յուրաքանչյուր բնագավառի վրա։ Ողջ ծրագիրն անչափ օգտակար էր»։

Որքա՜ն են քաջալերվել բոլոր նրանք, ովքեր մասնակցել են Նյու Յորքի Նյուբերգ քաղաքում տեղի ունեցած առաջին համաժողովին։ Մենք, ինչպեսև ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ, սրտատրոփ սպասում ենք, որ առաջիկա ամիսներին օգուտներ քաղենք մեզ համար պատրաստված այս հոգևոր ճոխ ճաշկերույթից (Սաղմոս 122։1