Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 22, 2019
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Միացյալ Նահանգների հարավում մոլեգնել է «Բարրի» արևադարձային փոթորիկը

Միացյալ Նահանգների հարավում մոլեգնել է «Բարրի» արևադարձային փոթորիկը

2019 թ. հուլիսի 13-ին՝ շաբաթ, Լուիզիանա նահանգին հարվածեց վտանգավորության 1-ին աստիճան ունեցող մրրիկ, որը, սակայն, կարճ ժամանակ անց թուլացավ՝ հասնելով արևադարձային փոթորկի մակարդակի։ «Բարրի» անունով հայտնի այդ փոթորկի հետևանքով առաջացած ուժգին քամիների, ջրհեղեղների և զանգվածային հոսանքազրկման պատճառով Ալաբամա, Լուիզիանա և Միսիսիպի նահանգներում տներ վնասվեցին։

Թեև քարոզիչներից ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել և չի զոհվել, սակայն նրանցից 123-ը ստիպված են եղել լքել իրենց տները։ Բացի այդ, փոթորիկը վնասել է մեր հավատակիցներին պատկանող 27 տուն, ինչպես նաև 5 Թագավորության սրահ։

Շրջանային վերակացուներն ու տեղի երեցները Աստվածաշնչի օգնությամբ մխիթարում են այս աղետից տուժածներին։ Բացի այդ, հարևան ժողովի քարոզիչները ջուր, սննդամթերք և կացարան են տրամադրում կարիքի մեջ հայտնվածներին։ Տեղի եղբայրները կազմակերպել են վերանորոգման աշխատանքները։

Մենք չենք դադարում աղոթել «Բարրի» արևադարձային փոթորկի հետևանքով տուժած մեր եղբայրների ու քույրերի մասին և աջակցել նրանց (Առակներ 18:10