Անցնել բովանդակությանը

Ջրալցված մեքենաներ՝ Վկա ընտանիքի տան մոտ (Հարլինգեն, Տեխաս)

ՀՈՒԼԻՍԻ 10, 2019
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Ուժգին քամիներ և ջրհեղեղ՝ Տեխասի հարավում

Ուժգին քամիներ և ջրհեղեղ՝ Տեխասի հարավում

2019 թ. հունիսի 24-ին ուժգին քամիներն ու հորդառատ անձրևները Տեխասի հարավում մեծ վնասներ պատճառեցին։ Լրատվական միջոցները տեղեկացնում են, որ հեղեղվել են հարյուրավոր տներ, և տարհանվել է 100-ից ավելի մարդ։

Թեև փոթորկի հետևանքով ոչ մի քարոզիչ մարմնական վնասվածք չի ստացել, սակայն նրանցից 47-ը ստիպված է եղել լքել իրենց տները։ Բացի այդ, վնասվել է մեր հավատակիցներին պատկանող 65 տուն, ինչպես նաև Թագավորության սրահին կից մի բնակարան։

Շրջանային վերակացուներն ու տեղի երեցները Աստվածաշնչի օգնությամբ մխիթարում են փոթորկից տուժածներին։ Բացի այդ, աղետից տուժածների աջակցության կոմիտեներից մեկը կոորդինացնում է կացարան, սնունդ, ջուր և հագուստ տրամադրելու աշխատանքները։ Եղբայրներն արդեն սկսել են մաքրել և վերանորոգել տներն ու Թագավորության սրահին կից գտնվող բնակարանը։

Մենք կշարունակենք աջակցել Տեխասի հարավում բնակվող մեր եղբայրներին ու քույրերին, մինչ նրանք, ապավինելով Եհովային, ուշքի են գալիս այս տարերքի պատճառած վնասներից (Եսայիա 26:3, 4