Անցնել բովանդակությանը

Պատերսոնի Բեթելի այցելուների կենտրոնում շինարարությունը առաջ է ընթանում

ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2022
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Պատերսոնի Բեթելում վերանորոգման և շինարարական աշխատանքները առաջ են ընթանում

Պատերսոնի Բեթելում վերանորոգման և շինարարական աշխատանքները առաջ են ընթանում

Պատերսոնում (Նյու Յորք, ԱՄՆ) գտնվող Եհովայի վկաների Դիտարանի կրթական կենտրոնում այցելուների համար նախատեսված 2 787 քառակուսի մետր (30 000 քառակուսի ֆուտ) տարածք զբաղեցնող երկհարկանի կառույցի աշխատանքները կավարտվեն 2023 թ. ամռանը։ Օրական մինչև 1 200 այցելուների համար նախատեսված կառույցում կգործեն 3 մշտական և 1 ժամանակավոր պատկերասրահ։ Շատ շենքերի գույքը վերանորոգվում է, հին էլեկտրական լարերը, ջեռուցման, ջրահեռացման համակարգերը՝ փոխարինվում։ Վերանորոգման,շինարարական աշխատանքների մոտ 40 տոկոսն արված է։

Քանի որ COVID-19 համավարակը ամբողջ աշխարհի մատակարարման համակարգում էր խնդիրներ ստեղծել, աշխատանքն իրականացնող եղբայրները դժվարությամբ էին շինանյութ գտնում։ Օրինակ՝ շինարարության ամենակարևոր փուլում՝ բետոնապատման ընթացքում, ցեմենտի պակաս կար, բայց եղբայրները կարողացան ձեռք բերել այն։ Գործը ավարտին հասցվեց ծրագրված ժամանակին։ Նաև պողպատը շատ թանկացավ, բայց մեր եղբայրները նախօրոք կնքված պայմանագրերի շնորհիվ մատչելի գներով այն ձեռք բերեցին։

COVID-19 համավարակի սահմանափակումների ընթացքում կամավորները պատրաստ էին իրենց տներից աշխատել՝ առանց հետաձգելու ծրագրավորման և նախագծման աշխատանքները։ Մի որոշ շրջան էլ համավարակի պատճառով դժվար էր հանդիպել քաղաքի պաշտոնյաներին, ինչի հետևանքով նախագծի առաջընթացը հնարավոր է՝ դանդաղեր։ Սակայն շինարարական կոմիտեն սերտորեն համագործակցում էր Բեթելի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ և ճիշտ ժամանակին ձեռք էր բերում անհրաժեշտ թույլտվությունները՝ օգտվելով հեռակա կամավորների աջակցությունից ու տեսակապի ընձեռած հնարավորություններից։

Արգելափակման առաջնորդության փոփոխության պատճառով չէր թույլատրվում նոր կամավորների հրավիրել շինարարության, ինչը դժվարություններ էր ստեղծում: Բայց 2020 թ. սեպտեմբերին կրկին հնարավոր եղավ լիաժամ կամավորների հրավիրել շինարարությանը մասնակցելու։

Քույր Ջենիֆեր Փոլը նախագծում աշխատելու հրավեր է ստացել համավարակի ընթացքում։ Շինարարական աշխատանքների մասին նա ասել է. «Ես սիրում եմ տքնաջան աշխատել, բայց պատճառը ոչ միայն աշխատանքն է, այլ մարդիկ: Տեսնում եմ կազմակերպության գործելակերպը և այդ ամենում Եհովայի ձեռքը»։

Ներկայումս Պատերսոնի այցելուների կենտրոնում և վերանորոգման նախագծերում աշխատում են 440 կամավորներ, ներառյալ՝ 350 հոգուց բաղկացած անձնակազմը։ Մեր եղբայրները և քույրերը ականատես են լինում, թե ինչպես է Եհովան շարունակում իրենց ապահովել այն ամենով, ինչ անհրաժեշտ է նախագիծը հաջողությամբ ավարտին հասցնելու համար (1 Տարեգրություն 29։16

 

Երկու եղբայրներ այցելուների կենտրոնի համար ջրահեռացման փոս են փորում

Մի քույր ջեռուցման և սառեցման համակարգում մետաղալարերն է ամրացնում

Եղբայրը վերամբարձ կռունկի օգնությամբ պատրաստվում է բարձրացնել պողպատե սյունը

Կրթական կենտրոնը՝ վերևից

Այցելուների կենտրոնի երկրորդ հարկում եղբայրը հղկում է մետաղական հենասյունը

Վերամբարձ կռունկով բարձրացնում են ջեռուցման և օդափոխության համակարգի սարքը

Ուրախ կամավորներ

Շինարարության կամավորները մինչ երեկո աշխատում են այցելուների կենտրոնի երկրորդ հարկում