ՄԱՐՏԻ 14, 2019
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Պտտահողմերի հետևանքով Միացյալ Նահանգների հարավ-արևելքում մարդիկ են զոհվել
2019 թ. մարտի 3-ին Ալաբամա, Ֆլորիդա և Ջորջիա նահանգներին հարվածած հզոր պտտահողմերի հետևանքով 23 մարդ է զոհվել, և տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել։
Միացյալ Նահանգների մասնաճյուղը տեղեկացնում է, որ մեր հավատակիցներից ոչ ոք չի զոհվել։ Սակայն քույրերից մեկը մարմնական վնասվածք է ստացել, երբ պտտահողմը ավերել է Ֆորտ Վելիում (Ջորջիա) գտնվող նրա տունը։ Ներկայումս նա բուժում է ստանում իր բնակավայրին մոտ գտնվող հիվանդանոցում։ Բացի այդ, մասնաճյուղը հայտնում է, որ վեց եղբայրների տներ վնասվել են, իսկ չորս տուն հիմնահատակ փլուզվել է։ Այդ տարածքում ծառայող շրջանային վերակացուների առաջնորդությամբ քարոզիչները տուժած հավատակիցներին տրամադրել են սնունդ, կացարան և հագուստ, իսկ տեղի երեցները Աստծու Խոսքով մխիթարում են նրանց։
Մենք աղոթքում ենք, որ այս աղետից տուժած մեր եղբայրները մխիթարություն ստանան 2019 թ. տարվա խոսքից, որն ասում է. «Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ» (Եսայիա 41։10)։