ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 2020
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
«Սալլի» փոթորիկը մոլեգնել է ԱՄՆ-ի հարավ-արևելքում
Վայրը
Ալաբամա, Ֆլորիդա և Միսիսիպի
Աղետ
2020 թ. սեպտեմբերի 16-ին վտանգավորության երկրորդ աստիճանի «Սալլի» փոթորիկը դանդաղ ընթացքով հասել է Ալաբամա։ Մի քանի ժամ շարունակ հորդառատ անձրևներ են տեղացել, որոնք հեղեղներ են առաջացրել։
Ուժգին քամիները փլուզել են շինություններ և էլեկտրականության համատարած անջատման պատճառ դարձել։
Տուժած հավատակիցներ
240 քարոզիչ տարհանվել է։
1 քարոզիչ թեթև վնասվածքներ է ստացել։
Վնասներ
143 տուն և 11 Թագավորության սրահ թեթև վնասվել են։
12 տուն և 1 Թագավորության սրահ ավերվել են։
Օգնություն աղետից տուժածներին
Աղետից տուժածներին օգնելու համար երկու կոմիտե է կազմվել, որոնք շրջանային վերակացուների և երեցների հետ կոորդինացնում են տուժածներին հոգևոր և ֆիզիկական օգնություն տրամադրելու գործը՝ միևնույն ժամանակ պահելով COVID-19 համավարակից պաշտպանվելու անվտանգության կանոնները։
Մի քարոզիչ պատմեց, որ փոթորկից հետո համակվել էր տխրությամբ։ Սակայն ժողովից մեծ աջակցություն ստանալուց հետո նա երախտագիտությամբ ասաց. «Այժմ ես համակված եմ սիրով և իմ ընկերների ջերմությամբ» (1 Հովհաննես 3։18)։