Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 23, 2019
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Սենտ Լուիս, Միացյալ Նահանգներ։ «Սերը երբեք չի վերջանում» 2019թ. միջազգային համաժողով. հաշվետվություն

Սենտ Լուիս, Միացյալ Նահանգներ։ «Սերը երբեք չի վերջանում» 2019թ. միջազգային համաժողով. հաշվետվություն
  • Օրերը՝ օգոստոսի 16–18, 2019

  • Վայրը՝ «Գմբեթ՝ Ամերիկայի կենտրոնում» մարզադաշտ (Սենտ Լուիս, Միսուրի, Միացյալ Նահանգներ)

  • Լեզուները՝ անգլերեն, խորվաթերեն

  • Ներկաների բարձրագույն թիվը՝ 28 122

  • Մկրտվածների թիվը՝ 224

  • Միջազգային պատվիրակների թիվը՝ 5 000

  • Հրավիրված մասնաճյուղերը՝ Ավստրալասիա, Արգենտինա, Լեհաստան, Խորվաթիա, Կանադա, Կենտրոնական Եվրոպա, Կոլումբիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Չեխիա-Սլովակիա, Պորտուգալիա, Սերբիա, Սկանդինավիա, Ֆիլիպիններ, Ֆինլանդիա և Ֆրանսիա

  • Հետաքրքիր դեպք. մետրոպոլիտենի արտաքին կապերի տնօրեն Մարտին Գալին ասաց. «Մենք կարող ենք ասել, որ սիրում ենք ինչ-որ մեկին։ Կարող ենք ասել, որ սիրում ենք ինչ-որ բան։ Բայց մինչև գործով ցույց չտանք, դա իրական [սեր] չէ։ Իսկ դուք գործերով եք սեր դրսևորում։ Դուք խոնարհ մարդիկ եք, քանի որ սերը խոնարհեցնում է և ոչ թե հպարտացնում։ Որպես մետրոպոլիտենի աշխատակցի՝ ինձ բնորոշում է այս անվանաքարտը։ Ձեզ՝ որպես Եհովայի վկաների, բնորոշում է սերը»։

    «Բայ-Սթեյթ Դիվելըփմենթի» (տարանցիկ գործակալություն, որը զբաղվում է Սենտ Լուիսի շրջանում տնտեսական աճի խթանմամբ) արտաքին կապերի տնօրեն Ջերի Վելըլին, ավելացրեց. «Դուք ոչ թե պարզապես նայում եք ստուգման ցուցակում գրված հանձնարարություններին, այլ իրոք մտածում եք մարդկանց մասին, նրանց, ովքեր օգուտ կքաղեն ձեր արածից՝ լինեն դրանք ձեր ընկերները, որոնք գալիս են այս քաղաք, քաղաքում աշխատողները, որոնց հետ համագործակցում եք, թե մենք՝ մետրոպոլիտենի աշխատակիցներս։ Դուք ամեն բանի մասին մանրամասնորեն մտածում եք, որպեսզի յուրաքանչյուր ոք, ով համագործակցում է ձեզ հետ, իրեն հարմարավետ զգա»։

 

Տեղի եղբայրներն ու քույրերը Սենտ Լուիսի «Լամբերտ» միջազգային օդանավակայանում սպասում են համաժողովի պատվիրակների ժամանմանը։

Սենտ Լուիսի գործարար թաղամասում պատվիրակները տեղի եղբայրների ու քույրերի հետ մասնակցում են հրապարակային վկայությանը։

Եղբայրներն ու քույրերը համաժողովից առաջ մաքրում են «Գմբեթը», ինչպես որ կոչվում է այդ միջոցառման անցկացման վայրը։

224 մկրտության թեկնածուներից երեքը՝ մկրտվելիս։

Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Դեյվիդ Սփլեյնը համաժողովի երրորդ օրը ներկայացնում է եզրափակիչ ելույթը։

Պատվիրակները, ժպիտը դեմքներին, լսում են ծրագիրը։

Կիրակի օրը հատուկ լիաժամ ծառայողները, մարզադաշտում կանգնած, ձեռքով են անում ներկաներին։

Պատվիրակները տեղի եղբայրների ու քույրերի հետ լուսանկարվում են։

Պատվիրակները հաճույքով նայում են Սենտ Լուիսի կենդանաբանական այգու որոշ կենդանիների։

Սենտ Լուիսի հանրային գրադարանում պատվիրակները տեսնում են «Ջեյմս թագավորի թարգմանության»՝ հազվադեպ հանդիպող առաջին հրատարակության բնօրինակը՝ բացված այն էջի վրա, որտեղ գտնվում է Սաղմոս 83:18-ը։ Գրադարանը, պատվիրակներին ի մտի ունենալով, նպատակային կերպով բաց է պահել Աստվածաշնչի այս էջը։

Պատանի եղբայրներն ու քույրերը երգում են երեկոյան միջոցառման ժամանակ։