ՀՈՒՆԻՍԻ 4, 2019
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Վիրջինիա Բիչում կրակոցներ են հնչել
2019 թ. մայիսի 31-ին Վիրջինիա Բիչ քաղաքում (Վիրջինիա, Միացյալ Նահանգներ) մի քաղաքացի մուտք է գործել քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հիմնարկություններից մեկի շենք և կրակոցներ արձակել աշխատակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով տասներկու մարդ զոհվել է, իսկ չորսը՝ մարմնական վնասվածք ստացել։
Միացյալ Նահանգների մասնաճյուղը հայտնում է, որ ցավոք, զոհվածների թվում է մեր քույր Լակվիտա Բրաունը։ Քույր Բրաունը 39 տարեկան էր և ռահվիրա էր ծառայում Վիրջինիայի Նորֆոլկ քաղաքի «Սիվյու» ֆրանսիական ժողովում։ Նա նաև ծառայում էր որպես նախագծման/շինարարության տեղի կամավոր։ Տեղի երեցները և շրջանային վերակացուն Աստվածաշնչի օգնությամբ մխիթարում և զգացապես աջակցում են մեր քրոջ ընտանիքի անդամներին և ընկերներին։
Մենք խորապես ցավում ենք մեր քրոջ մահվան կապակցությամբ։ Անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակին, երբ նման ողբերգություններ այլևս տեղի չեն ունենա, և երկրի վրա «խաղաղության առատություն» կլինի (Սաղմոս 37:10, 11)։