ԱՊՐԻԼԻ 11, 2022
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Մեր թանգարանից
Փնտրում ենք Սիդար Փոյնթի համաժողովի տեսագրությունը
1922 թ.-ին Սիդար Փոյնթում (Օհայո, ԱՄՆ) տեղի ունեցած համաժողովը շատ հայտնի է Եհովայի վկաների շրջանում։ Այս համաժողովի ընթացքում էր, որ եղբայր Ջոզեֆ Ռադերֆորդը հորդորեց բոլորին հռչակել Թագավորությունը։
Բայց այս համաժողովը առանձնահատուկ էր մեկ այլ իմաստով ևս՝ այն տեսագրվել էր։ Սակայն, ցավոք, հայտնի չէ՝ դրա օրինակներից կան պահպանված, թե ոչ։
1922 թ. սեպտեմբերի համաժողովի լուսանկարից տեսնում ենք, որ այդ պատմական ծրագրից հատվածներ տեսագրելու համար տեսախցիկով կահավորված մի հարթակ կար։ Այդ ժամանակ տեսագրման սարքերը նորություն էին։
Համաժողովի տեսագրությունը, ըստ ամենայնի, հասանելի է դարձել հանրությանը։ Օրինակ՝ այդ ժամանակվա ամսագրերից մեկում տեղ է գտել այս տեսագրության գովազդը. «Համաժողովը տարե՛ք ձեր տուն։ Տեսե՛ք ձեր ընկերներին, դիտե՛ք մկրտության ելույթը»։ Այնտեղ նաև հորդոր էր տրվում քարոզել մյուսներին. «Հրավիրեք ձեր հարևաններին և միասին դիտեք համաժողովի տեսագրությունը։ Պատվիրե՛ք հենց հիմա»։
Եթե տեղեկություններ ունեք այս տեսագրության օրինակի մասին, խնդրում ենք կապ հաստատել թանգարանային բաժնի հետ MuseumDonations@jw.org էլեկտրոնային փոստի միջոցով կամ գրել Եհովայի վկաների գլխավոր վարչություն՝ 1 Kings Drive, Tuxedo Park, NY 10987։ Հույս ունենք՝ կհաջողվի գտնել աստվածապետական պատմության այս նմուշներից մեկը։