ՕԳՈՍՏՈՍԻ 20, 2020
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Փոթորիկները ավերածությունների պատճառ են դարձել ԱՄՆ-ի կենտրոնական շրջաններում
Վայրը
ԱՄՆ-ի կենտրոնական շրջաններ
Աղետ
2020 թ. օգոստոսի 10-ին «դերեչո» կոչվող ուժեղ քամիները, որոնք միշտ շարժվում են ուղիղ գծով, ավերել են երկրի տարբեր հատվածներ։
Քամիներն ավերել են ամբողջ բերքը, փլուզել են շինություններ, ինչպես նաև էլեկտրականության անջատման պատճառ են դարձել։
Տուժած հավատակիցներ
2 քարոզիչ թեթև մարմնական վնասվածք է ստացել։
18 քարոզիչ տարհանվել է։
Վնասներ
Վնասվել է 216 տուն։
Ավերվել է 5 տուն։
Թեթև վնասվել է 24 Թագավորության սրահ։
Օգնություն աղետից տուժածներին
Աղետից տուժածներին օգնելու կոմիտեները շրջանային վերակացուների և երեցների հետ կոորդինացնում են տուժած տարածքներում ապրող մեր հավատակիցներին օգնություն տրամադրելու գործը։
Մինչ Եհովան շարունակում է աջակցել աղետից տուժած մեր եղբայրներին ու քույրերին, մենք անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակներին, երբ բնական աղետներ այլևս չեն լինի, և ոչ ոք չի կանգնի իր տունը կորցնելու վտանգի առաջ (Եսայիա 65։21)։