ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2020
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Փոթորիկներն ավերածությունների պատճառ են դարձել ԱՄՆ-ի հարավային և կենտրոնական շրջաններում
2020 թ. հունվարի 11-ին և 12-ին ԱՄՆ-ի հարավային և կենտրոնական շրջաններին ուժեղ փոթորիկներ հարվածեցին։ Երկու օր տևած հորդառատ անձրևները, կատաղի քամիները և պտտահողմերը մի շարք նահանգներում ավերածություններ են առաջացրել։ Ցավոք, եղբայր Ալբերտ Բարնետը, որը 85 տարեկան էր, և նրա կինը՝ քույր Սյուզան Բարնետը՝ 75 տարեկան, մահացել են, երբ պտտահողմը հարվածել է նրանց շարժական տնակին։
Միացյալ Նահանգների մասնաճյուղը հայտնում է, որ երկու Թագավորության սրահ և մեր հավատակիցների տներից առնվազն չորսը որոշ չափով վնասվել են։ Փոթորիկը մեծ վնաս է հասցրել նաև մեր եղբայրներից մեկին պատկանող գրասենյակային տարածքին։
Այդ տարածքում ծառայող երեցներն ու շրջանային վերակացուն գործնական և հոգևոր օգնություն են ցույց տալիս աղետից տուժածներին։ Մենք գիտենք, որ մեր երկնային Հայրը՝ Եհովան, մխիթարում է մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր սգում են այս աղետի պատճառով (Սաղմոս 34։18)։