Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 2018
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Ավերիչ երկրաշարժ Ալյասկայում

Ավերիչ երկրաշարժ Ալյասկայում

2018 թ. նոյեմբերի 30-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքի մոտակայքում 7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ։ Թեև զոհեր չեն գրանցվել, սակայն, ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, ճանապարհներ են ավերվել։

Միացյալ Նահանգների մասնաճյուղը հայտնում է, որ յոթ քարոզիչներ թեթև վնասվածքներ են ստացել։ Վնասվել է մեր եղբայրներին պատկանող տասնվեց տուն, ինչպես նաև երկու Թագավորության սրահ։ Շրջանային վերակացուների առաջնորդությամբ ժողովները սնունդ, հագուստ, ջուր և կացարան են տրամադրում կարիքի մեջ հայտնվածներին։ Բացի այդ, տեղի երեցները Աստվածաշնչի օգնությամբ մխիթարում են բոլոր տուժածներին։

Մենք շարունակում ենք աղոթել այս երկրաշարժից տուժած մեր հավատակիցների համար։ Վստահ ենք, որ Եհովան իրեն ապավինող ժողովրդի համար զորություն և ամրոց կլինի (Սաղմոս 28։8, 9