Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 2016
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Վկաները կոորդինացնում են «Մեթյու» փոթորկի պատճառով տուժածներին մեծածավալ օգնություն ցուցաբերելու աշխատանքները

Վկաները կոորդինացնում են «Մեթյու» փոթորկի պատճառով տուժածներին մեծածավալ օգնություն ցուցաբերելու աշխատանքները

Եհովայի վկաները աջակցում են իրենց հավատակիցներին և այլ մարդկանց, ովքեր տուժել են «Մեթյու» փոթորկի հասցրած վնասներից, որը 2016թ. հոկտեմբերի սկզբին հարվածել էր Բահամյան կղզիներին, Կարիբյան ծովի կղզիներին և Միացյալ Նահանգների հարավարևելյան ափերին։

Բահամյան կղզիներում ապրող 1400 Եհովայի վկաների գրեթե կեսը տուժել է փոթորկի պատճառով։ Նրանց կարիքները հոգալու համար երկու տարբեր վայրեր ուղարկվել են սնունդ, ջուր և այլ անհրաժեշտ բաներ։

Կուբայում ընդհանուր առմամբ Վկաների 124 տուն մեծ վնաս է կրել, իսկ 31 տուն ամբողջությամբ ավերվել է։

Հայիթիում ավելի քան 700 Վկա տեղահանվել է։ Վկաների 73 տուն և 4 երկրպագության վայր ավերվել են, իսկ 274 տուն և 15 երկրպագության վայր վնասվել են։ Տուժածներին տրամադրվել են սնունդ և դեղորայք, նաև գնվել են վրաններ՝ տեղահանվածներին ժամանակավոր ապաստան տալու համար։

Միացյալ Նահանգներում փոթորկի պատճառով վնասվել է Վկաների 125 տուն։ Ըստ տվյալների՝ ամենամեծ վնասը հասցվել է վարարած գետերի պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը գլխավոր վարչությունից կոորդինացնում է աղետից տուժածներին օգնելու համար ձեռնարկված գործողությունները՝ օգտագործելով Վկաների՝ համաշխարհային գործի համար նվիրաբերած դրամական միջոցները։ Եհովայի վկաների խոսնակ Դեյվիդ Սիմոնյանը ասում է. «Թեև ոչ մի Վկա չի կորցրել իր կյանքը, մենք կարեկցում ենք բոլոր նրանց, ովքեր այս աղետի հետևանքով կորցրել են իրենց սիրելիներին»։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի բաժին, 1-718-560-5000

Բահամյան կղզիներ։ Մաքսվել Դին, 1-242-422-6472

Հայիթի։ Դանիել Լենե, 509-2813-1560