ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 2016
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Եհովայի վկաները վաճառում են Ադամս սթրիթ, 69 հասցեում գտնվող շենքը
2016թ. նոյեմբերի 29-ին Եհովայի վկաները վաճառեցին Ադամս սթրիթ, 69 (Բրուքլին, Նյու Յորք) հասցեում գտնվող իրենց շենքը։ 7026 քառակուսի մետր (75629 քառակուսի ֆուտ) տարածք զբաղեցնող շենքը գտնվում է Դամբո թաղամասի այն հատվածում, որն ընկած է Բրուքլինի և Մանհեթենի կամուրջների միջև։
Եհովայի վկաները չորս հարկանի այս շենքը կառուցել են 1994թ.-ին և այն գլխավորապես օգտագործել են որպես ավտոկայանատեղի և հանգստավայր։ Շենքում, որն ունի 84 ավտոկայանատեղի, կա ավտոմեքենաների համար նախատեսված երկու վերելակ։
Վկաների ներկայացուցիչ Ռիչարդ Դիվայնը ասում է. «Ադամս սթրիթ, 69-ը բարձրակարգ անշարժ գույք է ոչ միայն իր գտնվելու վայրի պատճառով, այլև ընդլայնվելու հնարավորության։ Քաղաքաշինության նորմերը թույլ են տալիս այդ շինության բարձրությունը, որն այժմ 26 մետր է, ավելացնել մինչև 85 մետր (84 ֆուտից մինչև 280 ֆուտ), իսկ զբաղեցնող տարածքը՝ մինչև 14586 քառակուսի մետր (157000 քառակուսի ֆուտ)։
Մեդիա կոնտակտ:
Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, 1-845-524-3000