Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 2017
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Վկաները ավարտին են հասցնում Բրուքլինի Դամբո պատմական թաղամասի Ադամս սթրիթ, 74 հասցեում գտնվող շենքի վաճառքի գործարքը

Վկաները ավարտին են հասցնում Բրուքլինի Դամբո պատմական թաղամասի Ադամս սթրիթ, 74 հասցեում գտնվող շենքի վաճառքի գործարքը

Նոյեմբերի 7-ին՝ երեքշաբթի, Եհովայի վկաները ավարտին հասցրին Դամբո պատմական թաղամասի (Բրուքլին, Նյու Յորք) Ադամս սթրիթ, 74 հասցեում գտնվող շենքի վաճառքի գործարքը։ Դա Դամբո թաղամասի այն վերջին մի քանի տարածքներից է, որտեղ դեռ հնարավոր է կառուցապատում անել։

Այդ տարածքը Վկաները գնել էին 1975-ին և 1976-ին այնտեղ կառուցել էին փոխադրամիջոցների վերանորոգման ավտոտնակ՝ իրենց մեքենաները սպասարկելու համար։ 1990թ.-ին նրանք ընդարձակեցին այդ շինությունը՝ գրեթե կրկնապատկելով կառույցի չափերը։ Այժմյան տարածքը 2236 քառակուսի մետր է (24072 ք/ֆուտ), ու ևս 13462 քառակուսի մետր (144913 ք/ֆուտ) կառուցապատում անելու շինթույլտվություն կա։ Այդ հողատարածքի վրա թույլտվություն կա տարբեր նպատակների ծառայող շինություններ կառուցելու համար, այդ թվում՝ կայանատեղի, բնակելի շենքեր, առևտրային և կոմերցիոն նշանակության շինություններ։

Մեդիա կոնտակտ:

Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000