Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 2017
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Եհովայի վկաները վաճառեցին Բրուքլինում գտնվող երկու բնակելի շենքերը

Եհովայի վկաները վաճառեցին Բրուքլինում գտնվող երկու բնակելի շենքերը

2017թ. օգոստոսի 31-ին Եհովայի վկաները ավարտին հասցրին Կոլումբիա Հայթս, 97 հասցեում գտնվող շինության վաճառքի գործարքը։ 8232 քմ (88610 ք/ֆուտ) տարածք զբաղեցնող այդ շենքում ավելի քան 30 տարի բնակվել է Վկաների գլխավոր վարչության անձնակազմը։ Այս շինությունը, որտեղ նախկինում եղել է «Մարգարետ» պատմական հյուրանոցը, հայտնի է նրանով, որ այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Իսթ Ռիվեր ու Մանհեթեն, և որ այն գտնվում է գեղատեսիլ և պատմական Բրուքլին Հայթս թաղամասում։ Շենքը նաև հայտնի է տանիքի վրա եղող և առանձին բացօթյա տերրասներով։ Ավելի վաղ՝ 2017թ. օգոստոսի 11-ին, Վկաները նաև ավարտին հասցրին Կոլումբիա Հայթս, 119 հասցեում գտնվող բնակելի շենքի վաճառքի գործարքը։

Եհովայի վկաների գլխավոր վարչությունը այժմ գտնվում է Ուորվիքում (Նյու Յորք) կառուցված նոր համալիրում։

Մեդիա կոնտակտ:

Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000