ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 2017
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Անտառային հրդեհներ Կալիֆորնիայում
Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեն տեղեկություն է տրամադրել Հյուսիսային Կալիֆորնիայում բռնկված բազմաթիվ անտառային հրդեհների պատճառով տուժած մեր եղբայրների մասին, ինչպես նաև արագորեն տարածվող սաղարթային հրդեհի մասին, որը Հարավային Կալիֆորնիայում մեծ վնասներ է պատճառել։
Հյուսիսային Կալիֆորնիա։ Միացյալ Նահանգների մասնաճյուղը կապ է հաստատել Մենդոսինո, Նապա և Սոնոմա շրջաններում, ինչպես նաև դրանց շուրջը գտնվող բնակավայրերում ծառայող շրջանային վերակացուների հետ, և նրանք տեղեկացրել են, որ բոլոր մեր եղբայրները ապահով են, միայն մեկ քարոզիչ է վնասվածք ստացել։ Մոտ 700 հավատակիցներ տարհանվել են, և մոտ 2000-ը անհրաժեշտության դեպքում պատրաստ են լքելու իրենց տները։ Տարհանված մեր բոլոր եղբայրները օթևան են գտել հավատակիցների տներում, որտեղ ավելի ապահով է։ Մինչ այժմ հաստատվել է, որ ավերվել են մեկ Թագավորության սրահ և մեր եղբայրների երեք տներ։ Բացի այդ, 22 տներ մեծ վնաս են կրել, իսկ 32-ը՝ փոքր։ Շրջանային վերակացուների առաջնորդությամբ եղբայրներին տրվում է անհրաժեշտ քաջալերությունն ու աջակցությունը։
Հարավային Կալիֆորնիա։ Անահայմի տարածքում ընդհանուր առմամբ տարհանվել են Վկաների 25 ընտանիքներ, և մեր եղբայրներից ոչ ոք վնասվածք չի ստացել։ Բոլոր տարհանվածները ապաստան են գտել հավատակիցների տներում։ Մեր եղբայրներից ոչ մեկի տունը, ինչպես նաև ոչ մի Թագավորության սրահ վնաս չի կրել։
Մենք վստահ ենք՝ Եհովան կփաստի, որ «ապահով բարձունք» է բոլոր նրանց համար, ովքեր տուժել են այդ նեղության ժամանակներում (Սաղմոս 9։9, 10)։
Մեդիա կոնտակտ:
Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000