Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 2017
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Թարմ տեղեկություններ Կալիֆորնիայում մոլեգնած անտառային հրդեհների մասին

Թարմ տեղեկություններ Կալիֆորնիայում մոլեգնած անտառային հրդեհների մասին

Կալիֆորնիայում բռնկված անտառային հրդեհները մեծ մասամբ հաջողվել է վերահսկողության տակ առնել, և Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեն այդ տարածքում ապրող մեր եղբայրների վերաբերյալ հետևյալ թարմ տեղեկությունն է տրամադրել։

Նրանց թվում զոհեր չկան, բայց ութ մարդ վնասվածքներ է ստացել, և 1400-ը տարհանվել է։ Բացի այդ, ընդհանուր առմամբ մեր եղբայրների 29 տներ ամբողջությամբ ավերվել են։ Տարհանված բոլոր եղբայրների մասին հոգ են տարել հարևան ժողովների և շրջանների մեր հավատակիցները, և նրանց մեծ մասը արդեն վերադարձել է իրենց տները։

Երբ հրդեհները դեռ մոլեգնում էին, մասնաճյուղի ներկայացուցիչները այցելեցին շրջանային վերակացուներին, աղետից տուժածներին օգնելու կոմիտեին և տեղի կամավորներին, որոնք օգնություն էին ցույց տալիս։ Նրանք այցելեցին իրենց տները կորցրած ընտանիքներին, որպեսզի քաջալերեն։ Բացի այդ, կազմակերպվեցին հատուկ հանդիպումներ հրդեհից ամենաշատ տուժած երկու շրջաններում մեծ թվով տարհանվածներին սուրբգրային մխիթարություն տալու և աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի մխիթարել և աջակցել մեր եղբայրներին այս դժվարին իրավիճակում (2 Կորնթացիներ 1։3, 4

Մեդիա կոնտակտ։

Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000