Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 2017
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Կալիֆորնիայի հարավում շարունակում են մոլեգնել հրդեհները

Կալիֆորնիայի հարավում շարունակում են մոլեգնել հրդեհները

Հրշեջները շարունակում են պայքարել Կալիֆորնիայի հարավում մոլեգնող վեց հրդեհների դեմ։ Այրվել է ավելի քան 250000 ակր տարածք Լոս Անջելես, Ռիվերսայդ, Սան Դիեգո, Սանտա Բարբարա և Վենտուրա շրջաններում։

Ըստ նախնական տվյալների՝ 484 քարոզիչներ տարհանվել են իրենց տներից։ Նրանցից շատերի մասին հոգ են տանում ավելի անվտանգ վայրերում ապրող հավատակիցները կամ ընտանիքի անդամները։ Մեր եղբայրներին պատկանող վեց տուն այրվել է, և երեքը՝ վնասվել։ Տեղի երեցներն ու շրջանային վերակացուները հոգևորապես աջակցում, ինչպես նաև գործնական օգնություն են ցույց տալիս մեր տուժած եղբայրներին ու քույրերին։

Մենք շարունակում ենք աղոթել մեր հավատակիցների համար և անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ կկատարվեն Առակներ 1:33-ի հետևյալ խոսքերը. «Ով լսում է ինձ, ապահով կբնակվի, և փորձանքի հանդեպ սարսափը նրան չի անհանգստացնի»։

Մեդիա կոնտակտ։

Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000