Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 22, 2017
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Բաց դռների օրեր Վկաների նոր գլխավոր վարչությունում. այցելուները դրականորեն են արձագանքում

Բաց դռների օրեր Վկաների նոր գլխավոր վարչությունում. այցելուները դրականորեն են արձագանքում

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2017թ. ապրիլի 29-ին՝ շաբաթ, Եհովայի վկաները Ուորվիքում (Նյու Յորք) գտնվող իրենց գլխավոր վարչությունում կազմակերպել էին երկրորդ հատուկ բաց դռների օրը։ Այդ օրը ավելի շատ այցելուներ էին եկել, քան առաջին բաց դռների օրը։

Անցած շաբաթ օրը 468 անհատներ ներկա եղան այդ միջոցառմանը։ Ներկաների թիվը նախորդ շաբաթ օրվանից 18 տոկոսով ավելի շատ էր։ «Ոգևորիչ է այն, որ մեր հարևաններից շատերը, հատկապես քաղաքի պաշտոնյաները եկել էին շրջայց կատարելու մեր մասնաշենքերում, որոնց շինարարությունն ավարտվել է,— ասում է գլխավոր վարչության շենքերի մենեջեր Տրոյ Սնայդերը։— Կային նաև որոշ տեղաբնակներ, որոնք, առաջին այցելությունից տպավորված, ներկա եղան նաև երկրորդ բաց դռների օրվան»։

Բաց դռների երկու օրերը տեղի ունեցան իրար հաջորդող շաբաթ օրերին՝ ժամը 10։00-ից մինչև 16։00-ն, և ընդհանուր առմամբ դրանց ներկա եղավ 863 մարդ։ «Մենք կարծում ենք, որ բաց դռների օրերը մեծ հաջողությամբ անցան,— ավելացնում է պրն Սնայդերը։— Բազմաթիվ դրական խոսքեր լսեցինք այցելուներից։ Անհամբերությամբ սպասում ենք կրկին հյուրընկալելու մեր հարևաններին, երբ հաջորդ անգամ նրանք ցանկանան շրջայց կատարել մեր մասնաշենքերում և թանգարանում»։

Ինգրիդ Մագար

Ինգրիդ Մագարը, որը բնակվում է մոտակայքում գտնվող Թաքսիդո Պարկում (Նյու Յորք), այն բազմաթիվ մարդկանցից է, ովքեր բաց դռների օրերին այցելեցին գլխավոր վարչություն։ Նա 18 տարի աշխատել էր այդ տարածքի նախկին սեփականատեր «Ինթերնեյշնլ Նիկել» ընկերությունում՝ մետալուրգիայի հետազոտական լաբորատորիայում։ Հիշելով, թե նախկինում այդ տարածքն ինչպես էր օգտագործվել՝ նա ասաց. «Ուրախ եմ՝ տեսնելով, թե ինչպես է շահագործվում այն։ Շատ երկար ժամանակ այն դատարկ էր, և մեծ հարց էր, թե ինչ էր լինելու դրա հետ։ Ճիշտ է, սա գեղեցիկ վայր է, բայց դուք այն ավելի եք գեղեցկացրել»։ Տիկին Մագարը նաև նշեց ներկայիս բնակիչների մասին. «Կարծում եմ, որ դուք [Եհովայի վկաները] լավ հարևաններ եք։ Դուք կարեկից եք, հոգատար, հոգ եք տանում շրջակա միջավայրի և համայնքի մասին։ Իմ կարծիքով՝ մենք շահել ենք, որ դուք մեր հարևաններն եք»։

Ուիլյամ Հոպպ

Ինժեներ Ուիլյամ Հոպպը, որը Ուորվիքի քաղաքապետարանի կողմից շինարարության վերջին երկու տարիներին նշանակված էր ստուգելու այդ նախագծի որակը, ասաց. «Հստակ է, որ նրանք ցանկանում էին գործը հնարավորինս բարձր որակով անել.... Դա կարելի է տեսնել շինարարական աշխատանքի վերջնական արդյունքից։ Ես շատ, շատ տպավորված եմ նրանով, թե ողջ շինարարության և տեխսպասարկման ընթացքում ինչ մեծ ուշադրություն է դարձվել էկոհամակարգին, շրջակա միջավայրին և թե ինչ մեծ հոգատարություն է դրսևորվել բնության հանդեպ։ Կարծում եմ, որ դա լավ օրինակ է շինարարական այլ նախագծերի համար»։

Մեդիա կոնտակտ։

Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000